Գնացք բարձրանալու ժամանակը. Վարդան Օսկանյան

Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյան (պաշտոնավարման տարիները՝ 1998- 2008 թթ)

«Իմ երկարամյա դիվանագիտական փորձից ելնելով, կարող եմ հաստատապես ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրության մոտ ձևավորվում և կարծրանում են տեսակետներ, հետագայում դրանց դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր նույնիսկ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում էինք: Այսօր երբ պարտվել ենք պատերազմ, բարոյալքվել ենք և գտնվում ենք ներքաղաքական ցնցումների մեջ, նման իրավիճակներին դիմագրավելը շատ ավելի դժվար է եւ անմարդկային ջանքեր է պահանջում:

Այսօր մեր շուրջ և մեր մեջքի հետևում մեզ անմիջապես վերաբերող հարցերում լուրջ գործնթացներ են տեղի ունենում: Պատերազմի արդյունքների ու մինչ օրս շարունակվող անգործության հետեւանքով ձեւավորվել են մեզ համար կործանարար նոր կարծրատիպեր, որոնք շրջելը ամեն օր՝ էլ ավելի է բարդանում։

Դրանք հիմնված են երեք փաստարկումների վրա. Լեռնային Ղարբաղի հարցը լուծված է, դա Ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր, որոնց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում կարելի է ականջալուր լինել, և վերջապես՝ ժամանակն է որ նայենք դեպի ապագան: ԱՄՆ-ի և Եվրոպական Միության քաղաքական և դիվանագիտական շրջանակներում շրջանավորվող շշուկները, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաների արած հայտարարություները վկա:

Արտաքին քաղաքականության և հատկապես Լեռնային Ղարաբաղի գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է։ Այս պահի դրությամբ, երբ այն սկսում է արագություն հավաքել, մենք ոչ թե կողքից քայլում ենք՝ փորձ անելով ցատկել ներս, այլ կանգնել ենք։ Այդ գնացքը շուտով կլքի կայարանը, եթե մենք չսկսենք արագ վազել նրա հետևից և ներս ցատկել։

Դա անելու համար մեզ անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ դիվանագիտական, ռազմական և միջազգային իրավական։

Դիվանագիտական

Դիվանագիտական ճակատում հայկական կողմը շատ արագ պետք է հստակեցնի իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ համոզմամբ՝ դա պետք է կառուցված լինի հետևյալ դրույթների վրա․

1- Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։

2- Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս-քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ 25 տարիներին խաղաղությանը, այնպես էլ այս պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող ամուր խաղաղության հիմք լինել գալիք տարիների համար։

3- Հայկական կողմը երբեք հավակնություն չի ունեցել և ապագայում էլ չի ունենալու տարածքների վրա, որոնք իրենը չեն եղել, բայց նախանձախնդիր և հետևողական է լինելու տեր կանգնելու այն ամենին, ինչ արդարացիորեն պատկանում է իրեն։

4- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ինքնորոշվելու իրավունքի իրացումը, ինչպես անկախության առաջին օրվանից, շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը։

Այս սկզբունքները հրապարակայնացնելուց հետո մեր դիվանագիտությունը ակտիվ և հետևողական կուլիսային աշխատանք պետք է տանի դրանց հիմնավորման և ամրագրման հարցում մեր տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ շեշտը դնելով Ռուսաստանի, բայց ոչ նվազ՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ գործակցության վրա։

Ռազմական

Դիվանագիտական այս աշխատանքին միս և արյուն տալու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն անձինք Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնց առաջ խնդիր դրված կլինի ամենակարճ ժամկետում մշակել և կիրառության դնել Հայաստանի բանակի վերակենդանացման, վերազինման և կատարելագործման ծրագիր՝ լրջագույնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ։

Բնական է, որ տարածաշրջանում գետնի վրա իրավիճակի էական փոփոխություն է տեղի ունեցել։ Փոխվել են մեր ներկա և ապագա մարտահրավերները։ Այդ բանակի կառուցվածքը, զինատեսակները և ընդհանրապես բնույթը պետք է համահունչ լինեն նոր ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին։ Այն պետք է տարբեր լինի դասական կամ կոնվենցիոնալ բանակից, վերածվի շատ ավելի շարժունակ, դիպուկ և նպատակամետ բանակի։

Միջազգային իրավական

Միջազգային իրավական ոլորտում նույնպես անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին՝ կրկին բաղկացած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներից: Դրանում պետք է ներդրվեն լուրջ միջոցներ, ներգրավվեն միջազգային իրավաբանական հաստատություններ՝ հետապնդելու առաջին հերթին գերիների վերադարձի խնդիրը, բարձրացնելու Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման և միջազգային քրեական հետապնդում ենթադրող գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական մշակութային արժեքների պահպանման հարցերը։

Եթե մենք ուզում ենք, որ մեր հակառակորդները, բարեկամներն ու հարևանները, ինչպես նաև միջազգային հանրությունը մեզ լսեն, հարգեն և մեզ ընկալեն որպես տարածաշրջանային դերակատար, անհրաժեշտ է, որ այս երեք ուղղություններով չհապաղենք և ամենակարճ ժամկետում սկսենք արդյունքներ ցույց տալ։

Ավելին՝ եթե շարունակվի այս ներքին համառությունը եւ արտաքին անգործությունը, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջեւանացումը, Սյունիքի հայաթափումը ու նույնիսկ կորուստը»։

դիտվել է 1420 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am