Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է
Հարգելի´ լրագրող գործընկերներ,
այսօր իմ աշխատանքային վերջին օրն է Վանաձորի համայնքապետարանում։
Ուզում եմ տեղեկացնել,որ սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնից:
Ամփոփելով այս 4 տարիների աշխատանքը` ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ասլանյանին և բոլոր գործընկերներիս, ովքեր այս բարդ ու պատասխանատու ճանապարհը կիսեցին ինձ հետ:
Վստահաբար կարող եմ ասել, որ գնահատում եմ յուրաքանչյուր ներդրում` ի նպաստ համատեղ արդյունավետ աշխատանքի և շնորհակալ եմ վստահության և համագործակցության համար:
Սիրում եմ բոլորիդ։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մամուլի քարտուղար Դինարա Մխոյան