Վաղվա հանրահավաքը շատ կարևոր է թե´ հանրային ճնշման մեծացման, թե´ բովանդակության փոփոխության տեսակետից. հարթակը պետք է խրախուսի ոչ թե փակուղին, այլ՝ լուծումները

«Այլընտրանքային նախագծեր» խմբի՝ «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է» վերտառությամբ հոդվածը:

Կուլիսներում վերաթարմացվել է արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերային շփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ աներևակայելի համարվող կոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլոր երանգները։


Այս պահին փազլի բազմաթիվ տարրեր ի մի են գալիս, բայց փազլը դեռևս չի ամբողջականանում։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։ Փորձենք հասկանալ.

Նիկոլ Փաշինյան. Հասկանում է, որ չի կարողանում կառավարել և մյուս կողմից էլ հասկանում է, որ չի կարողանում հանդարտեցնել իրավիճակը երկրում։ Չի ուզում խաղաղ զիջել իշխանությունը։ Մնում է արտահերթ ընտրությունների տարբերակը։ Չվստահելով իր խմբակցությանը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից է ուզում ստանալ պարտավորություն՝ իր հրաժարականի դեպքում չառաջադրել թեկնածու։ Արտահերթ ընտրություններում Փաշինյանի շանսերը զուտ տեսական են։ Ամենայն հավանականությամբ՝ հույսը պատահականության վրա է՝ գուցե շահած մի քանի ամսում ինչ-որ բան պատահի։


Ռոբերտ Քոչարյան. Երկրորդ անգամ վերահաստատում է արտահերթ ընտրություններին իր մասնակցությունը և հաղթելու վճռականությունը։ Երբ Քոչարյանը դա արեց առաջին անգամ, Փաշինյանն անմիջապես հրաժարվեց արտահերթի գաղափարից՝ դա գցելով իր խմբակցության վրա։ Ի՞նչ կլինի այս անգամ։ Այն, որ Քոչարյանը ճիշտ աշխատելու դեպքում ունի հաջողության իրական հնարավորություններ, կասկածից վեր է։ Բայց պայմանը ճիշտ աշխատելն է։ Որպես իռացիոնալ գործոն է հանդես գալիս Փաշինյանի անմարդկային բնազդային վախը Քոչարյանից. դա այն դեպքում, երբ երկրորդ նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է, որ չունի անձնական վրեժի զգացում և պատրաստ է Փաշինյանին տալ անվտանգության անձնական երաշխիքներ։

ԱԺ մեծամասնություն՝«Իմ քայլը». մինչ ԱԺ մեծամասնությունը դարձել էր Փաշինյանի սպասարկող անձնակազմ՝ իրեն դրսևորելով որպես 83 հոգանոց նաժիշտների խումբ, չգնալով ոչ մի խելամիտ լուծման, Փաշինյանը, վերաթարմացնելով արտահերթ ընտրությունների գաղափարը, ըստ էության, ծախում է իր թիմին։ Ակնհայտ է, որ այսօրվա 83-ից առնվազն 55-60-ը չեն լինելու ապագա խորհրդարանում։ Ի՞նչ է ստացվում. «Իմ քայլը» կարող էր և այս պահին էլ դեռ կարող է ընտրել նոր վարչապետ՝ իր ներսից, Վ. Մանուկյանին, երրորդ մարդու, լիցքաթափել երկրում վիճակը և շարունակել խաղաղ աշխատել։ Չի անում դա՝ հանուն Փաշինյանի, իսկ վերջինս, առանց աչք թարթելու, նրանց շպրտում է դուրս։ Սա տրամաբանական էր, մենք սրա մասին զգուշացրել էինք։

Բայց մինչ Փաշինյանը բանակցում է ԼՀԿ և ԲՀԿ-ի հետ՝ իր հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրելու համար, ամենահետաքրքիր անակնկալը կարող է լինել հենց «Իմ քայլից», որի պոտենցիալ դուրս շպրտվող շարքերը կարող են առաջադրել իրենց թեկնածուին, և որը կարող է հանգիստ, խաղաղ և լեգիտիմ ճանապարհով դառնալ ՀՀ վարչապետ ու սկսել նոր կառավարության կազմավորումը՝ երկրում հիմք դնելով իրական համերաշխության հաստատմանը։ Այդ թեկնածուն կարող է լինել թե´ իրենցից մեկը, թե´ որևէ մարդ, որի հետ իրենք կարող են հանգիստ աշխատել՝ ելնելով մարդկային կոնտակտներից կամ քաղաքական կոնյունկտուրայից։

Ընթացիկ հետևություններ

Փաշինյանի համար ստեղծվել է դասական ցուգցվանգ. նա պետք է քայլ անի, բայց բոլոր քայլերն իր դեմ են։ Մի պահից սկսած՝ նրա դեմ է նույնիսկ «Իմ քայլը»։ Քայլ չանել նա չի կարող, և ոչ թե խաղի կանոնն է այդպես պահանջում, այլ՝ իրականությունը։ Քայլ չանելու դեպքում առաջիկա շաբաթներին հանրային ճնշումը էապես մեծանալու է, և դե ֆակտո ու դե յուրե արձանագրվելու է իր՝ կառավարելու անկարողությունը։ Եվ այստեղ այն պահն է, որ Փաշինյանին պետք է օգնության գա Փաշինյանի ընդդիմությունը՝ հարթակը։ Շաբաթ օրվա հանրահավաքը շատ կարևոր է թե´ հանրային ճնշման մեծացման տեսակետից, թե´ բովանդակության նկատելի փոփոխության։ Հարթակը պետք է խրախուսի ոչ թե փակուղին, այլ՝ լուծումները։ Իսկ լուծման ճանապարհին կարևոր կետերից է Փաշինյանին անձնական երաշխիքների ապահովումը՝ խաղաղ և արագ հեռանալու պայմանով։


Որոշ կանխատեսումներ

Շատ մեծ է հավանականությունը, որ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներում Փաշինյանը կրկին ազնիվ չէ ու վերջում չի գնալու այդ քայլին։ Իր բնավորության համաձայն՝ կարող է դա բարդել ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վրա։ Չմոռանանք, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր համար ռիսկերը չափազանց մեծ են։

Իսկ ինչ զարգացումներ են հնարավոր այդ դեպքում.

Փաշինյանը փակվելու է իր մի քանի շենքում, զբաղված է լինելու բացառապես իր անվտանգության հարցերով։ Փորձելու է ՀՔԾ, դատաիրավական համակարգի միջոցով ճնշել ընդդիմախոսներին։ Դրանից, իհարկե, շատ բան չի փոխվի։

Ընդդիմությունը, եթե չի կարողանում վերափոխվել բովանդակային և կազմակերպչական առումով, ապա լարվածության այս շեմից այն կողմ չի կարողանալու անցնել։ Իսկ դա ենթադրում է, որ փաստացի իշխանափոխություն չի արձանագրվելու։

Եվ կա երրորդ կողմ՝ պետությունը, որը մտնելու է հարաճուն կազմաքանդման փուլ։ Պետությունը քանդվելու է աչքներիս առաջ՝ հասարակության մեծ մասի դիտորդ ու անօգնական հայացքի ներքո։ 1-2 սերունդ դեռևս հիշում են Խորհրդային Միության փլուզման տարիները, փոքր Հայաստանինը լինելու է անհամեմատ ավելի սոսկալի, քանի որ այստեղ ոչ մի համակարգ չի աշխատելու։ Խոսքն ընդամենը ամիսների մասին է։ Հայաստանը չունի ոչ մի ռեսուրս՝ առանց նոր, էֆեկտիվ կառավարության դուրս գալու այս ճգնաժամից։

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 1905 անգամ
Լրահոս
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am