Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը խախտել է հետպատերազմական լռությունը եւ ծավալուն, ընդհարձակ հարցազրույց է տվել՝ անդրադառնալով պատերազմի օրերի գործունեությանն ու իրեն վերագրվող աղմկահարույց պատմություններին: Սասուն Միքայելյանը սրտնեղել է՝ ինչու են վարկաբեկում  Երկրապահը, ով է ասում, թե ԵԿՄ-ն չի մասնակցել պատերազմին, ինքն էլ մարտադաշտում չի վիրավորվել, այլ լրիվ ուրիշ հանգամանքներում է վնասվածք ստացել.
«Վերջին մեքենայով ես եմ դուրս եկել. եկել ենք Իշխանաձոր, կամուրջն անցել ենք մի հատ խորշի պես տեղ կար. սաղ զորքին բերել եմ էդտեղ, որ հրամանը լինի, թե գնում ենք Կուբաթլու, թե Իշխանաձորի ուղղությամբ: Երեկոյան՝ 22:00-ի կողմերը սնարյադն ընկել ա մեջներս: 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել: Եթե 2-րդ սնարյադն էլ գար, մեզնից ոչ մեկը կենդանի չէր լինի»,-ասել է Միքայելյանը՝ հավելելով, որ տարել է 4 վիրահատություն և գնալով ապաքինվում է:
Հետաքրքիր է, որ պարոն Միքայելյանը ԵԿՄ-ի վարկաբեկման մասին մտածում է հիմա, երբ դե ֆակտո կառույցն այլեւս գոյություն չունի, քանի որ այն քանդել են ինքն ու իր իշխանությունը: 2018-ից հետո գալով իշխանության դասալիքների հրոսակախումբը լծվեց Երկրապահը քանդուքարափ անելու, գեներալ Մանվել Գրիգորյանին վարկաբեկելու, արցախյան ազատամարտի մեր հերոսներին նսեմացնելու գործին: Հենց այդ ժամանակ վարկաբեկվեց ու փոշիացավ մեր հերոսապատումը, ի վերջո ԵԿՄ-ն միայն Մանվելն ու մյուսները չէին: Սասուն Միքայելյանն ասել է, որ եթե 30 տարում մենք բանակ սարքեինք, ապա վերջին պատերազմն այլ հանգուցալուցում կունենար. «Այ ցավդ տանեմ, բանակ որ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք, էդ միլիարդները պիտի դրվեր բանակի վրա: Մեր զինվորը էս պատերազմին գնում էր առանց որեւէ կահավորանքի, կասկի, զրհաբաճկոնի, կայնում էր` ձեռով սնարյադ բռնե՞ր»,- հավելել է նա:
Սա, ըստ էության իշխանության ներկայացուցչի կողմից իշխանության դեմ հաղորդում է հանցագործության մասին: Անցած երեք տարում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ բանակն այլեւս առաջվանը չէ, աննախադեպ վերազինում է ընթանում՝ սկսած մայկա-տռուսիկից, վերջացրած սպառազինությամբ:
«Եթե Ադրբեջանը 10 միլիարդի զենք զինամթերք է առել էս տարիների ընթացքում, բա մենք չպիտի՞ ժամանակակից տեխնիկա ունենայինք: Պատրաստվելը որնա՞, ինչովա՞ պատրաստվել, հա էս երկու տարվա մեջ ինչ-որ փոփոխություն եղելա բանակում, բայց խորապես պիտի սպայական կազմը, ընդե զինվորական մարդիկ պիտի խորհուրդներ տային, թե ինչ պիտի գնվի էս 2 տարվա մեջ, ինչ պիտի արվի պատերազմին դիմակայելու համար»:
Սասուն Միքայելյանը ճիշտ կանի Նիկոլ Փաշինյանին հարցնի՝ այդ ինչպես էր հայտարարում, որ 80-ականների զենքի ժամանակներն այլեւս անցյալում են եւ շնորհիվ քայլարածների մեր բանակը նորագույն զենքերով է զինվել: Իսկ ընդհանրապես Սասուն Միքայելյանը որպես պատերազմով անցած մարդ լավ կանի խոսի 44-օրյա պատերազմի մասին, որը իրենց հիստերիկ ղեկավարի շնորհիվ վերածվեց դժոխքի, լավ կանի խոսքի այդ օրերի բարդակի մասին, թե ինչպես Փաշինյանն ու իր արցախյան լաչառ գործընկերը հանցավոր դաշնակցությամբ պետությանն ու բանակին տարան պարտության: Իբրեւ պատերազմ անցած ազատամարտի Սասուն Միքայելյանը պիտի հասկանա, որ պատերազմող պետության ղեկավարները հիստերիկ լայվերի, հումորների, սպառնալիքների ու հոխորտանքների համար չպետք է ժամանակ ունենար, բայց Արայիկ Հարությունյանն Արցախից, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում 44 օրը շարունակ փայլում էին իրենց դերսանական տաղանդով: Իսկ երբ դժգոհում է այդ օրերի անկազմակերպության մասին, լավ կլիներ պատասխաներ՝ իսկ ով էր այդ իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն՝ Սերժ Սարգսյանն ու նախկիննե՞րը, չէ, որ դա իշխանության գործառույթն էր:
Միքայելյանը դժգոհում է, որ իրենք աջակիցներ չեն ունեցել, միայն խանգարողներ են եղել: Այստեղ են ասել՝ իյա, իրո՞ք: Իսկ ինչ էին անում նախկին նախագահները, զինվորականներն այդ օրերին Արցախում, չէ՞ որ նրանք եկել էին աջակցություն ցույց տալու համար, բայց իր շեֆն ու նրա արցախյան հանցագործը չցանկացան ընդունել, լսել նրանց: Միգուցե Սասուն Միքայելյանն ինքը լսեր իր երբեմնի ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի խորհուրդները եւ ոչ թե այսօր բամբասեր նրանց ետեւից: Իսկ ամենածիծաղելին, որ Միքայելյանը որոշներին, մասնավորապես Ռուբեն Գեւորգյանին դասալիք է անվանում այն պարագայում, որ իր իշխանությունը վերից վար դասալիքներից է ձեւավորված՝ սկսած վարչապետից եւ մյուսներից:
Իսկ ամենաուշագրավ անդրադարձը ԳՇ-ի հայտարարության վերաբերյալ է: Միքայելյանն ասում է, որ բանակն իրավունք չուներ նման հայտարարություն տարածել, միեւնույն ժամանակ չի պնդում, թե Փաշինյանը դավաճան չէ. «Էսօր ոչ բանակ ունենք նորմալ, ոչ չգիտեմ, տնտեսոթյուն ունենք, ամենակարեւորը մեր համախմբվելն է, ես էդ եմ տենում: Իսկ ով ուզում է դավաճան լինի, Փաշինյյանը լինի, մեկ ուրիշը լինի պատմության, ժողովրդի դեմ պատասխան են տալու: Եթե իրենք լավ գիտեն, որ Փաշինյանը դավաճան է, թող գնան ապացուցեն, ես հո Փաշինյանին չեմ պահում: Մեծ սխալներ էլ արել է Փաշինյանը էս ժամանակահատվածում, բայց էսօր երկրում նենց իրավիճակ է, մենք երեխեք ունենք, թոռներ ունենք, ո՞ւր ենք գնում»,-ասաց նա:
Ըստ ամենայնի Միքայելյանը խոստովանում է, որ պատերազմի մութ հանգամանքները նաեւ իրեն են տանջում եւ որ ինքն էլ սպասում է ապացույցների: Եւ որքան էլ հաղորդավարը փորձում է սլաքներն ուղղել նախկինների կողմը, փորձել Սասուն Միքայելյանին տանել անցյալ, այնտեղ թողնել բոլոր դժգոհությունները, այդուհանդերձ չի ստացվում: Միքայելյանը ճանապարհ անցած մարդ է, ու չնայած այսօրվա ապիկար իշխանության ներկայացուցիչ է, բայց հետագիծ ունի՝ լավ, թե վատ, պատերազմի միջով է անցել, Արցախի ազատագրմանը մասնակցել, ու թերեւս դա է պատճառը, որ հանդես չի գալիս որպես Նիկոլի նվիրյալ ու փորձում է խնայել զինվորականներին, իրեն առանձնացնել Նիկոլ Փաշինյանից, ով հանձնեց իր եւ իր մարտական ընկերների ազատագրած հողերը: Նա թերեւս հասկանում է, որ հողատու դավաճանը վաղ , թե ուշ պետք է դառնա վտարանդի, քանզի հայրենիք է հանձնել, հազարավոր զոհերի գնով: Իհարկե, Միքայելյանն էլ այդ հարցում իր լուման ունի, երբ ասում էր Արցախյան ազատամարտը պակաս կարեւոր է հեղափոխությունից, դե ուրեմն պետք է վայելի Փաշինյանից ստացած նվերը:
Խոսում է նաեւ ժողովրդավարության, ժողովրդի իշխանության մասին՝ ընդգծելով, որ նման իշխանությանը չեն կարող հենց այնպես դուրս շպրտել: Միքայելյանը թերեւս մոռացել է իր սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ ինչպես դուրս շպրտեց լեգիտիմ իշխանություններին, քանի որ այդ իշխանությունն ընդամենը պատրաստվում էր հողեր հանձնել:

Անի Սահակյան

դիտվել է 14201 անգամ
Լրահոս
Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am