Հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝«ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին՝ Գռզոյի խնամուն,Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ. գործի է դրվել մրցակցի ընտանիքի հետապնդումը. Մինասյան

Այսօր առավոտյան Հատուկ քննչական է կանչվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը։ Միանգամից ասեմ, որ Ռուբեն Վարդազարյանին երբեք չեմ հանդիպել, ավելի նրան ունեմ բազմաթիվ հարցեր՝ ոչ անձնական, այլ պետական բնույթի, քանի որ նա է վերջին երեք տարիներից առնվազն երկուսի ընթացքում բոլոր դատական գործընթացներից ամենատեղյակ մարդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Բայց ԱԺ-ում Վարդազարյանի երեկվա արժանապատիվ պահվածքից հետո, այսօր նրա կնոջը ՀՔԾ կանչելը վկայում է մեր պետության և արդարադատության համակարգի անհույս այլասերվածության մասին։ Կարմիր գծեր չանցնելու առաջին շահառուները հիմա պետք է լինեին ՀՔԾ և մնացած ԾԾ-ների ղեկավարները և քննիչները։ Բայց նրանց ինքնապաշտպանական բնազդը, կարծես, չի աշխատում կամ միացել է ինքնաոչնչացման կոճակը, քանի որ բացի նրանից, որ չունեն խիղճ, չունեն նաև խելք։

Այդ պատճառով ստիպված եմ ուղիղ գրել. երբ գա այն օրը, իսկ այդ օրը մոտ է, երբ ձեր կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը, հիշե՛ք Հրայր Թովմասյանի դուստերին և մյուսներին։ Չմոռանաք նաև Նիկոլի այն ելույթը, երբ զառանցում էր կանանց մասին, որոնք կազմ պատրաստ դիմավորում էին քննիչներին՝ հարցաքննվելուց առաջ։

Իսկ Ռուբեն Վարդազարյանի կնոջը քննչական հրավիրելը խոսում է մի քանի շերտ այլասերման մասին։

Քաղաքական այլասերում

Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն, որ աշխարհի «ամենաազնիվ, ամենաարդար և ժողովրդավարական դատավոր» Գագիկ Ջհանգիրյանին՝ Գռզոյի խնամուն, Նիկոլը պետք է նշանակի ԲԴԽ նախագահ։ Ու քանի որ այդ ծրագիրն ինչ-ինչ պատճառներով չի ստացվում կամ ուշանում է, գործի է դրվել մրցակցի ընտանիքի անթաքույց հետապնդումը և ամուսնուն ճնշելու համար կնոջը հարցաքննության կանչելու սցենարը: Ու գրեթե բոլորը լուռ են։

Հանրային այլասերում

Բոլոր սեղանների շուրջ մայրերի ու կանանց կենացը հոտնկայս խմող տղամարդիկ քաղաքական նպատակներով կազմակերպում են հայ կնոջ հարցաքննությունը, հրավիրում են քննչական։ Ու այդ ամենը՝ «կնամեծար» ու «կանանց իրավունքների» մասին բարձրագոչ կենացների ներքո։ Բոլորը լուռ են։ Բայց կենացներում խոսում են ընտանիքի սրբության և բարոյական նորմերի մասին։

Չափանիշների այլասերում

Ոստիկանի թարս հայացքի պատճառով երեք էջանոց, եռալեզու հայտարարություններ տարածող «իրավապաշտպան» ՀԿ-ները լուռ են։ Որովհետև դե Վարդազարյանի կինը իրենց տերերի հովանավորյալը չէ։ Որովհետև նման հրաման չունեն, կամ էլ ունեն իրենց ծրագիրը։ Իսկ ճշմարտությունը շարունակում է ոչ մեկին չհետաքրքրել։

Միջազգային կարծիքի այլասերում

Մենք հազիվ սկսել ենք հասկանալ, որ դեսպանատները ուրիշ պետությունների շահերի ներկայացուցիչներն են, իսկ դրանք շատ հաճախ եթե ոչ միշտ, չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ, ինչի ապացույցն է վերջին երեք տարիների լռությունը, որ քողարկվում էր ժողովրդավարության երկրակի չափանիշներով։

Իսկ ինչու եմ ես սա գրում։ Գրում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր «թաքյարը հետ ֆռալուց» հետո սկսեն խոսել, որ չի կարելի կարմիր գծերն անցնել, հիշեն, որ այսօր իրենք լուռ էին։ Եվ հիշեն ոսկե կանոնը, քանի որ լուռ էիր՝ լռիր։ Իսկ ձեր կանանց նկատմամբ խղճահարություն հարուցող ապագա գրառումներից առաջ կհիշեք այս օրը։ Նույնը վերաբերում է վերոթվարկյալ բոլոր շրջանակներին և բոլոր նրանց, ովքեր դուրս մնացին ցանկից։

Իսկ Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ եմ տալիս հումորով վերաբերվել կատարվողին և ընտանիքի վրա ճնշումներով հրաժարական հարկադրելու շուրջ պրակտիկ փորձի փոխանակման համար դիմել Հրայր Թովմասյանին։ Վարդազարյանի բոլոր սանիկներին էլ խորհուրդ՝ «ջաններդ յուղեք»»,- գրել է Մինասյանը:

դիտվել է 2242 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը կրկին փաստել է արժանապատիվ խաղաղություն հաստատելու իր պատրաստակամությունը․ գրասենյակ Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել Հակառակորդը կրակոցներ է արձակել Ստեփանակերտի բնակելի տան եւ Շոշ, Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ «Կառավարական առանձնատուն ժամանեց Լիլիթ Մակունցը»․ Նարեկ Մալյան Ի՞նչ խնդիրներ կունենան հայաստանցի խոպանչիները ՌԴ-ում․ նոր խստացումներ Աշոտ Փաշինյանը պետք է «ատչոտ» պահանջի սեփական հորից Ալիևը բացեց կապիտուլյացիայի նոր ճակատ․ Նիկոլի ծպտունը դուրս չի գալիս Ալիևը սադրում է Պուտինին․ Ինչո՞ւ է Կրեմլն այսքան խեղճացել Գործունեությունս շարունակելու եմ գործադիրում. «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Մկրտչյան «Հայաստանի և նրա անքակտելի մաս Սյունիքի պատմության առջև փոշեհատիկի հյուլե էլ չկաք, ելել, քամահրանքով եք խոսում Սյունիքի մասին» «Սյունիք. ես ծեր արեւը կծիմ։ Հատեք տի»․ Անդրեի նոր գրառումը Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. Փաշինյան. video ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Նիկոլ Փաշինյանի մուտքը դեպի կառավարական առանձնատուն Աննա Հակոբյանը հետևում է կառավարական ամառանոցի մոտ մեկնարկած ակցիային «Լռեք, այլապեք մենք կմտնենք Սեւան եւ Երևան». թուրք գեներալը սպառնում է Հայաստանին Փաշինյանը շատ հիշաչար է, և նա, անշուշտ, վրեժխնդիր կլինի Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում կառավարական առանձնատան մոտ. video Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ապօրինի են. Մելոյան Նիկոլին անձնական ծառայություններ մատուցողները, ապօրինի հրամաններ արձակողներն ու կատարողները հավասար պատասխանատվություն են կրելու Գերեզմանակռիվը Նիկոլի էությունն է «Ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մոտ են. ուղիղ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատություն կուսակցության խորհրդի անդամ Նունե Ներսիսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է գիտությունների դոկտոր Ռուբեն Մելիքյանը:: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն էսահմանադրագետ Գոհար Մելոյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու Ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: կորոնավիրուս, պատվաստումներ Ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ինչու են պարոն Իսագուլյանին հրավիրել ԱԱԾ, որը տևել է շուրջ 4 ժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցը Սյունիքի մարզ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub