Փաստաբանների պալատը հանդես է եկել կոչով

 Հետպատերազմյան խնդիրներով պայմանավորված՝ փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպանները, շարունակում են իրավաբանական օգնություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց դատարան դիմելու միջոցով անհայտ բացակայող ճանաչելու հարցում, պետության կողմից սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով:

Ցավոք, գործնականում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ դատարանները մերժել են քաղաքացիների միջնորդությունները պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու վերաբերյալ:


Դատարանները մերժել են նաև հանրային պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, այն դեպքում, երբ հանրային պաշտպանները, օրենքի համաձայն, անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում անվճարունակ և պետության հոգածության ներքո գտնվող խմբերի անձանց:

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում դատարաններին նշված գործերով պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունները քննելիս հաշվի առնել ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներում առաջացած հնարավոր նյութական խնդիրները, ինչպես նաև նրանց նկատմամբ պետության բարոյական և իրավական պարտականությունների առաջնահերթությունները:

Միաժամանակ, ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, ի թիվս այլ առաջարկների, ՀՀ Փաստաբանների պալատն օրենսդրական նախագծի տեսքով առաջարկ է ներկայացրել Կառավարությանը՝ նշված գործերով ներկայացվող դիմումների համար պետական տուրքից ազատելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:

Նշվածին զուգահեռ, կոչ ենք անում Կառավարությանը, մինչ օրենքում լրացում կատարելու միջոցով հարցի կարգավորումը, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով արտոնություն սահմանել ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց անհայտ բացակայող ճանաչելու պահանջներով:

դիտվել է 1692 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը կրկին փաստել է արժանապատիվ խաղաղություն հաստատելու իր պատրաստակամությունը․ գրասենյակ Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել Հակառակորդը կրակոցներ է արձակել Ստեփանակերտի բնակելի տան եւ Շոշ, Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ «Կառավարական առանձնատուն ժամանեց Լիլիթ Մակունցը»․ Նարեկ Մալյան Ի՞նչ խնդիրներ կունենան հայաստանցի խոպանչիները ՌԴ-ում․ նոր խստացումներ Աշոտ Փաշինյանը պետք է «ատչոտ» պահանջի սեփական հորից Ալիևը բացեց կապիտուլյացիայի նոր ճակատ․ Նիկոլի ծպտունը դուրս չի գալիս Ալիևը սադրում է Պուտինին․ Ինչո՞ւ է Կրեմլն այսքան խեղճացել Գործունեությունս շարունակելու եմ գործադիրում. «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Մկրտչյան «Հայաստանի և նրա անքակտելի մաս Սյունիքի պատմության առջև փոշեհատիկի հյուլե էլ չկաք, ելել, քամահրանքով եք խոսում Սյունիքի մասին» «Սյունիք. ես ծեր արեւը կծիմ։ Հատեք տի»․ Անդրեի նոր գրառումը Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. Փաշինյան. video ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Նիկոլ Փաշինյանի մուտքը դեպի կառավարական առանձնատուն Աննա Հակոբյանը հետևում է կառավարական ամառանոցի մոտ մեկնարկած ակցիային «Լռեք, այլապեք մենք կմտնենք Սեւան եւ Երևան». թուրք գեներալը սպառնում է Հայաստանին Փաշինյանը շատ հիշաչար է, և նա, անշուշտ, վրեժխնդիր կլինի Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում կառավարական առանձնատան մոտ. video Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ապօրինի են. Մելոյան Նիկոլին անձնական ծառայություններ մատուցողները, ապօրինի հրամաններ արձակողներն ու կատարողները հավասար պատասխանատվություն են կրելու Գերեզմանակռիվը Նիկոլի էությունն է «Ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մոտ են. ուղիղ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատություն կուսակցության խորհրդի անդամ Նունե Ներսիսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է գիտությունների դոկտոր Ռուբեն Մելիքյանը:: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն էսահմանադրագետ Գոհար Մելոյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու Ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: կորոնավիրուս, պատվաստումներ Ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ինչու են պարոն Իսագուլյանին հրավիրել ԱԱԾ, որը տևել է շուրջ 4 ժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցը Սյունիքի մարզ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub