Եթե ԳՇ-ի պետը գտնում է, որ Հովիկ Աղազարյանը դավաճան է եւ ինքը նրան չի գնդակահարում, դավաճանն ինքն է. Հովիկ Աղազարյան (video)
Իրավապահ մարմինները տեղեկություններ էին ստացել, որ չի բացառվում, որ լինեն սադրիչ գործողություններ եւ դրա համար կային բոլոր հիմքերը այդպես մտածելու: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
«Հիմքերը տարբեր քաղաքական գործիչների, մասնավորապես, Վազգեն Մանուկյանի կողմից տարբեր հարթակներում, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում հնչեցրած կոչերն են: Օրինակ, ասում էր՝ հատ-հատ պատգամավորներին կբերենք: Ասում էր՝ պետք է կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնենք, գրավենք շենքեր: Ասում է՝ եթե ԳՇ-ն չշարունակի այս գործելաոճը, ապա բանակն ինքը պետք է ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի…»:
Մանրամասները՝ տեսանյութում.