Մարուքյանը փակագծեր է բացում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից (video)
«Այս պահին չունենք որևէ համաձայնություն, որևէ հարցի վերաբերյալ, որքանով, որ հասկանում եմ, կլինի հանդիպում մեր գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև միայն մեր դիրքորոշումով չի կարող պրոցեսներն առաջ գնալ և խորհրդարանը ցրվել, հետևաբար երբ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինի, կարծում եմ նորից կլինեն բանակցություններ: Այս պահին որևէ հարցով համաձայնություն չունենք, բայց այն, որ մենք պետք է խոսենք ու ճանապարհներ գտնենք, այդ հարցում ունենք հասկացություններ»,-Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: