Նիկոլի հեռացնելու գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ զինվորականությունը գործի անցնի. Նարեկ Սամսոնյան (video)
Նախաքննական մարմինը սպասարկեց Ադրբեջանի Հանրապետության շահերը, և Արա Սաղաթելյանն արդեն 14 օր է ձերբակալված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Ես այսօր առավոտյան առաջին բանը, որ արել եմ, հույս եմ հայտնել, որ դատավորը հայ է, վնգստացող չէ, չի սպասարկում Ադրբեջանի Հանրապետության շահերը, ինչպես նախաքննական մարմինը, որի պատճառով Արա Սաղաթելյանն արդեն ձերբակալված է շուրջ 14 օր»,- ասաց Նարեկ Սամսոնյանը: