Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին

Ադրբեջանն ու Պակիստանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել, Բաքուն պատրաստվում է Իսլամաբադից նոր սպառազինություն ձեռք բերել: Ռազմական ոլորտում նոր դաշնակցի հետ Ալիևի վարչակազմի համագործակցության նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, նշել է Ադրբեջանի նախագահը՝ Բաքվում հյուրընկալելով Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է հազարավոր մարդկանց կյանքեր խլած արյունալի պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ և շեշտել, որ այդ հաղթանակը տոնել են նաև Պակիստանում։ «Մեր երկրների միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն։ Պակիստանը աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, պաշտոնապես չի ճանաչել Հայաստանը ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով», - իր հերթին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, Ադրբեջանում ծանոթ են Պակիստանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքին, ստացել են և ցանկանում են շարունակել այդ գործընթացը։ «Այժմ համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակն է», - հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը։

Վերջին տարիներին Բաքուն և Իսլամաբադը հետևողականորեն խորացնում են կապերը ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, մշակութային, կրոնական ոլորտներում։ Ըստ «Ազատության»՝ վերջերս Բաքվի պետական համալսարանում ադրբեջանցի ուսանողների համար բացվել է Պակիստանի պետական լեզվի՝ ուրդուի ուսուցման կենտրոն, Պակիստանում Ադրբեջանի կառավարությունը գործարկել է լրատվական կայք, մահմեդական երկու երկրները սերտորեն համագործակցում են հատկապես միջազգային կառույցներում, Իսլամաբադը պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, Բաքուն ի պատասխան՝ Իսլամաբադի դիրքորոշումը Քաշմիրի հարցում։
Երկու երկրների հարաբերություններում նշանակալի իրադարձություն էր ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Պակիստանում տեղի ունեցած ռազմական շքերթին։

Մինչ այդ ադրբեջանական զորքը ներկա էր եղել միայն Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցած զորահանդեսներին։

Մարդու իրավունքների ոտնահարման առումով աշխարհի վատթարագույն երկրներից համարվող Ադրբեջանը դաշնակցին, կամ ադրբեջանական մամուլի բնորոշմամբ՝ իր նոր ավագ եղբորը հավատարմությունը ցուցադրելու նպատակով անցած տարի ընդհուպ հրապարակավ դատապարտել է Հնդկաստանի կողմից Քաշմիրում մարդու իրավունքների խախտումները։

Հայաստանի թշնամի Պակիստանն, այսպիսով, շարունակում է Ադրբեջանին աջակցել ռազմական ոլորտում, նոր զորավարժություններ են պատրաստվում անցկացնել:

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունը, ի՞նչ վերաբերմունք ունի այս փաստի առնչությամբ...

Հիշեցնենք, որ որպես այդպիսին, դիվանագիտական հարաբերություններ բացակայում են Պակիստանի հետ։ Հայաստանը դիվանագիտական կապերի մեջ է Հնդկաստանի հետ և Քաշմիրի վիճելի երկրամասը համարում է Հնդկաստանի անբաժան մաս: Իսկ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։

Բայց դա չի խանգարում նրան, որ պակիստանյան որոշ ապրանքներ հայտնվեն հայկական շուկայում: Պարզվում է, Պակիստանից կարտոֆիլ է ներկրվում, ի՞նչ սերմ է դա, ինչպիսի՞ պայմաններում է աճել, պարզ չի...

Մամուլն արդեն անդրադարձել է, որ պակիստանյան մանդարինները հայկական վաճառասեղաններին մեծ իրարանցում են առաջացնում։ Թուրքական արտադրանքի ներմուծման արգելքի ֆոնին շարունակվում է միրգ վաճառվել մի երկրից, որը թշնամական է:

Կան տեղեկություններ Պակիստանից միրգ-բանջարեղեն, ոչ միայն մանդարին, այլև օրինակ՝ սխտոր և այլն, գալիս է Իրանից:

Սակայն ամեն դեպքում, ապրանքը պակիստանյան է համարվում, ինչո՞ւ պետք է Հայաստանի բնակչությունը զարկ տա Ադրբեջանի բարեկամ երկրին, որը պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերել, շարունակում է նույն քաղաքականությունը, և ի դեպ, չճանաչելով Հայաստանը որպես պետություն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8035 անգամ
Լրահոս
Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am