Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը

«...միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։

Խնդրում եմ ուշադիր կարդալ այս տողերը։ Սրանք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության տողերն են, որի տակ ստորագրել էին ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, բանակի բոլոր առանցքային բարձրաստիճան պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ։

Բանակը ժողովրդի հետ է, իսկ ո՞ւմ հետ են իշխանությունները։Այդ իշխանությունները երեկ դիպուկահարներ էին տեղայակել ժողովրդին դեմ հանդիման, ցուցադրաբար նշան էին բռնել խաղաղ հավաքին, ավտոմատներով զինված ոստիկանները շրջում էին Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները պարիսպ էին կազմել, իսկ ԱԺ բակում տեղադրվել էին լուսաձայնային նռնակներ։

Հոլիվուդյան ֆիլմ հիշեցնող այս տեսարանի մյուս կողմում մենք էինք՝ մեր երեխաները, մեր ընկերներն ու հարազատները, մեր ծնողները, մանկասայլակով կանայք և եռագույնը ձեռքներին երիտասարդ տղաներ ու աղջիկներ։

ՀՀ Զինված ուժերը և´ պատերազմի ժամանակ, և´ դրանից հետո ապացուցել են, որ ժողովրդի հետ են, իսկ հայտարարությամբ նախազգուշացրել են իշխանություններին՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։

Պարոնայք գեներալներ

Որպես քաղաքացի և որպես մայր՝ կոչ եմ անում Ձեզ՝ կրկին հրապարակային վերահաստատել, որ Ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ՝ հայկական բանակի հրամանատարների խոսք, զգուշացում բոլոր քաղաքական ավանտյուրիստներին, որ հանկարծ մտքներով չանցնի մեր և մեր երեխաների հանդեպ ուժ կիրառելու կամ կրակելու խելահեղ որոշումներ կայացնել։

Մենք վաղը, մյուս օրը նորից գնալու ենք հավաքին, գնալու ենք մեր երեխաների հետ, մեր հարազատների հետ, անկախ՝ դիպուկահարների և ավտոմատավոր ոստիկանների առկայությունից։ Մենք գնալու ենք՝ վերահաստատելու, որ մեր բանակի կողքին ենք, մենք և մեր հերոսական բանակն իրար կողքի ենք, իսկ ո՞վ է կանգնած մեր դեմ։ Մեկը, ով աղետի հասցրեց մեր երկիրը։

Մենք ուզում ենք մեր երեխաների համար անվտանգ ու կանխատեսելի պետություն։ Այդ պատճառով էլ մենք լինելու ենք փողոցում, անկախ՝ մեզ վրա ուղղված դիպուկահարներից։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ

դիտվել է 1059 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումI’m Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am