Փաշինյանի սոցիալական անպատասխանատվությունից չէ՞, որ կորոնավիրուսի թվերի աճ կա.պատասխանում է նախարարը (video)
Այո, ես էլ եմ մասնակցել հանրահավաքներին, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին միշտ լինել դիմակով: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե չե՞ք կարծում, որ քաղաքական ղեկավարության սոցիալական անպատասխանատվության արդյունքում է, որ ունենք վարակի աճ, իսկ իշխանության հանրահավաքներին դուք էլ եք մասնակցել: