«Տակտիկական մանևրներ». ինչու է Փաշինյանն այսքան հաճախ փոխում իր տեսակետները. «ՌԻԱ Նովոստի»

Նիկոլ Փաշինյանը խոսել է կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու մասին, որը նա ավելի վաղ քննադատում էր: Նա պատրաստակամություն է հայտնել գնալ արտահերթ ընտրությունների, իսկ մինչ այդ պահանջում էր Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականը: Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել իր նախկին տեսակետներից և ինչպես է ավարտվելու առճակատումը իշխանության շրջանում և Երևանի փողոցներում, փորձել է պարզել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնում է tert.am-ը ,  որի ծավալուն վերլուծությունը ներկայացնում ենք ստորև.

Միայն ժողովուրդը

Հանրապետության հրապարակում կողմնակիցների շրջանակում կայացած հանրահավաքում Փաշինյանն ասել է. «Մենք պետք է աշխատենք ազգային հանրաքվեով նոր կամ բարեփոխված Սահմանադրություն ընդունել»: Եվ նա չի բացառել կառավարման խորհրդարանական համակարգից կիսանախագահականի անցումը:

Փաշինյանն ընդգծել է, որ ինքն ու իր կողմնակիցները պատրաստ են արտահերթ ընտրությունների: Այսպես ասած, քանի որ ընդդիմությունը ցանկանում է իր հրաժարականը, նա որոշելու է իր ժողովրդականության աստիճանը քվեարկության ընթացքում:

«Մենք վստահ ենք ժողովրդի դիրքորոշման հարցում, միայն ժողովուրդն է ինձ բերել վարչապետության, և միայն ժողովուրդը կարող է ինձ հեռացնել, ուզում եմ, որ նա քվեարկության միջոցով ստանա այս հնարավորությունը, ուզում եմ վստահ լինել, որ նա ինձ ներել է իմ սխալները: Եվ ես մարտահրավեր եմ նետում խորհրդարանական ընդդիմությանը ՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-ասել է Փաշինյանը տրիբունայից:

Սա անսպասելի էր հնչում, քանի որ մեկ ամիս առաջ Փաշինյանը իմաստով հակառակ բառեր էր արտասանում: Հունվարին նա պնդում էր, որ կառավարման կիսանախագահական ձևը անկախությունից ի վեր ամենաանարդյունավետն է. «Միասին մենք գործնականում համոզվել ենք, որ սա ձախողված համակարգ է, որը դատապարտում է երկիրն անհաջողությունների»:

Նա մտափոխվել է շարունակվող քաղաքական ճգնաժամի ազդեցության տակ:

Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, որը Հայաստանում ընկալվում է որպես պարտություն, երկիրը եռում է: Ընդդիմությունը կոչ է անում Փաշինյանին հրաժարական տալ, փողոցում բողոքողները վանկարկում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»:

Այդ ֆոնին Փաշինյանը որոշել է. այժմ քննադատներին պատասխանելու լավագույն ժամանակն է: Եվ նա մանրամասն հարցազրույց է տվել: Նա մեկնաբանել է իր նախորդի` Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ղարաբաղում մարտերի ընթացքում ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի անժամանակ օգտագործման մասին: «Թող նա հարց տա ՝ ինչո՞ւ «Իսկանդեր» հրթիռը չի պայթել, կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով», - ընդդիմախոսին հեռակա քննադատել է Փաշինյանը: Երբ լրագրողը կասկածել է, թե դա պատահե՞լ է արդյոք, Փաշինյանն ասել է, որ, ըստ էության, ինքը տեղյակ չէ: «Միգուցե սա 80-ականների զենք է»,-հավելել է քաղաքական գործիչը:

Փաշինյանը պաշտպանում էր իր սեփական տեսակետները և հարձակվում հակառակորդների վրա: Նա պնդում էր, որ մինչ իր իշխանության գալը Հայաստանում կար միայն մեկ ինստիտուտ ՝ «կոռուպցիայի ինստիտուտը»: «Բայց մենք կարողացանք այն ոչնչացնել, և մեր թիմի առանձնահատկությունն այն է, որ մենք փող չունենք՝ ոչ անձնական, ոչ էլ ընդհանուր»,-ասել է Փաշինյանը:

Հենց այդ ժամանակ էլ նա անդրադարձել է արտահերթ ընտրություններին: Փաշինյանը պնդում էր, որ ընդդիմությունն է դեմ արտահերթ քվեարկությանը, ուստի որոշումը հետաձգվել է մինչ ամառ: Իրականում, Փաշինյանի քաղաքական թշնամիները այս հարցը կապել են նրա հրաժարականի հետ: «Որոշ ուժեր մտադիր են օգտագործել խորհրդարանական ընտրությունները որպես արմատական գործողությունների հարթակ, ինչը կարող է սպառնալ ներքին կայունությանը, ինչպես նաև մեծացնել արտաքին մարտահրավերները»,- ընդգծել է Փաշինյանը:

Վերջինիս ելույթներն աննկատ չեն մնացել. Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը քննադատաբար է վերաբերվել նրա խոսքերին: Սա (կամ որևէ այլ բան) նրան արժեցել է իր պաշտոնը. կառավարության ղեկավարը հեռացրել է գեներալին: Ի պատասխան՝ Գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ քաղաքական գործիչները երկիրը տանում են վտանգավոր ուղով:

Վաշինգտոնի և Անկարայի աջակցությունը

Դրանից հետո իրադարձությունները սկսեցին ավելի արագ զարգանալ. Փաշինյանը տեղի ունեցածը անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և կոչ էր արել իր կողմնակիցներին գալ հանրահավաքի Հանրապետության հրապարակ: Ինչպես պարզվեց, Փաշինյանը աջակցություն ուներ արտերկրում ՝ Վաշինգտոնում և Անկարայում: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը միանշանակ է խոսել. «Պետությունների զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը. ԱՄՆ-ն հանդես է գալիս Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների օգտին, մենք ամուր պաշտպանում ենք այս երկրի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը»:

Անկարայի աջակցության խոսքերը կարող են ընկալվել որպես բացահայտ ծաղրանք. Հայաստանի հասարակության կարծիքը բացասական է Թուրքիայի նկատմամբ, այդ թվում `որպես Ադրբեջանի դաշնակից: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնազավթելու փորձերը: «Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին», -հավելել է արտգործնախարարը:

Փաշինյանը դրանից չի նեղվել. Նա գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու խնդրանք է ուղարկել նախագահին: Սարգսյանը մերժել է. «Նախագահը չի կանգնում որևէ քաղաքական շարժման կողքին: Անկասկած, զինված ուժերը նույնպես պետք է չեզոք լինեն»,-ասվում էր պատասխան հայտարարության մեջ:

Փաշինյանը համառել է, փաստաթուղթը վերադարձրել է նախագահին և կրկին մերժվել: Այժմ Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության պահանջը պետք է ավտոմատ ուժի մեջ մտնի 3 օրվա ընթացքում: Նախագահը դիմել է Սահմանադրական դատարան`խնդրելով պարզել, թե պաշտոններում զինծառայողների նշանակման նորմերը որքանով են համապատասխանում հիմնական օրենքին:

Խոսելով աջակիցների առջև՝ Փաշինյանն արտասանել է խոսքեր, որոնք ապաշխարհություն էին հիշեցնում: Նա որպես կառավարության սխալների պատճառ նշել է ժողովրդական սերը. «Եվ մենք, փորձելով արդարացնել դա, ուզում էինք ճիշտ և իդեալական բաներ անել: Իսկ կատարելության որոնումը շատ դեպքերում բերում էր անգործության»:

Միևնույն ժամանակ, Երևանի մեկ այլ հատվածում` Բաղրամյան փողոցում, ընդդիմությունը հանրահավաք էր անցկացնում ՝ պահանջելով նրա հրաժարականը: Բայց հակառակորդների բազմությունը չի սասանել Փաշինյանի հաստատակամությունը: Նա Գասպարյանին անվանել է դավաճան, քանի որ նա,իբր, հրահրում էր զինվորականներին իր դեմ:

Գեներալը լռել է, նրա փոխարեն պատասխանել է դուստրը՝ Հասմիկը: «Զավեշտալի է, երբ դասալիքների մի խումբ խոսում է հայրենիքի պաշտպանների մասին և նրանց դավաճան անվանում: Ի դեպ, նման մարդկանց ինտոնացիան ուղիղ համեմատական է առաջնագծից նրանց հեռավորության աստիճանին», - գրել է աղջիկը սոցիալական ցանցում:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը նաև մեկ այլ հարցի շուրջ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ՀՀ վարչապետը խոստովանել է, որ իրեն սխալ են տեղեկացրել հանրապետություն գտնվող «Իսկանդեր-Մ» ռուսական հրթիռային համակարգերի վիճակի մասին:

«Փաշինյանի հայտարարությունը կապ չունի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում այդ հարաբերությունների որակի հետ: Կասկած չկա, որ ռուսական զենքը լավագույններից մեկն է աշխարհում»,-ասել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

Քաղաքական մանևրներ

Հայաստանի և տարածաշրջանի հարցերով մասնագետները կարծում են, որ Փաշինյանի տեսակետների փոփոխությունները պարզապես մանևրներ են:

«Այն խոսքերը, որ մենք պետք է վերադառնանք կառավարման կիսանախագահական ձևի, նախկինում հնչել են: Շատերը կարծում են, որ դա կբարձրացնի պետական համակարգի արդյունավետությունը: Իրականում, Փաշինյանի նպատակը հակառակորդների շարքերում, որոնցից շատերը կաջակցեն բարեփոխմանը, սեպ խրելն է: Նա հույս ունի, որ սահմանադրության փոփոխությունների քննարկումը հասարակությունը շեղելու է ընթացիկ քաղաքականությունից, ուստի նա օգտագործում է կոնյուկտուրան իր իսկ շահերից ելնելով և բարձրացնում է մի գաղափար, որը նախկինում ինքն էր քննադատում»,-բացատրել է քաղաքագետ Հայկ Խալաթյանը:

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը ճգնաժամի ակունքները տեսնում է Փաշինյանի իշխանության գալուն նախորդած իրադարձությունների մեջ: Նա նաև պատասխանատվությունը դնում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վրա, որը, ըստ նրա, ձեռնարկել է պետական մեքենայի արմատական վերակազմավորում՝ հօգուտ եվրոպական որոշակի արժեքների: «Խորհրդարանական հանրապետությունը շատերի մոտ ծիծաղ է առաջացնում, իսկ նախագահականը՝ սեփական թեկնածու առաջադրելու ցանկություն, որը բոլոր լիազորությունները կվերցնի իր ձեռքը»,-կարծում է Շաքարյանցը:

Պատմական գիտությունների թեկնածու, Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը նշում է, որ փակուղային իրավիճակ է ստեղծվել, երբ ընդդիմությունը չի կարող հեռացնել երկրի ղեկավարին, իսկ ղեկավարը՝ պառակտել ընդդիմությունը : Բայց երկարաժամկետ ճգնաժամի պատճառով պետությունն ինքնին թուլանում է: «Կառավարման արդյունավետությունը նվազում է, և դա ընդգրկում է կյանքի բոլոր ասպեկտները: Երկրի ներսում ընդդիմախոսները փորձել են արտաքին քաղաքականություն զոնդավորում իրականացնել և պարզել են. այժմ չկան ուժեր, որոնք շահագրգռված են տապալել Փաշինյանին հակասահմանադրական ձևերով: Մոսկվան ընդգծել է որ այն, ինչ տեղի է ունենում, Հայաստանի ներքին գործն է»,-նշել է Տարասովը:

Փաշինյանի հռետորաբանության կտրուկ փոփոխությունը, ըստ Տարասովի, ժամանակ շահելու հնարք է. «Ասվում էր, որ իբր նրան սխալ են տեղեկացրել Իսկանդերի մասին: Բայց այս ամենը տակտիկական մանևրներ են»: Համենայն դեպս, քաղաքական ճգնաժամի լուծումը կգա, կողմերը երկար ժամանակ չեն կարողանա մանևրել: Ամենայն հավանականությամբ, իրավիճակը կլուծվի մինչև տարեվերջ»,-նշել է Տարասովը:

դիտվել է 3620 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am