Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետի փոխարեն վարչապետը ԺՊ է նշանակել «Վերջ թավիշին» կարգախոսով երիտասարդին

News.am-ը գրում է. Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը նշանակումից երկու օր անց իր հավատարմությունն է ցույց տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խոշարացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը իշխանության կազմակերպած մարտի 1–ի ցույցի համար ավտոբուսներով մարդկանց է տարել Հրապարակ, իսկ երթի ողջ ընթացքում ուղիղ եթերով ու լուսանկարներով լուսաբանել հանրահավաքն ու դրան հաջորդած երթը։ Նշանակման նախորդ օրն էլ՝ փետրվարի 25–ին, Մխիթարյանն իր էջում գրառում էր արել՝ նշելով. «Վերջ թավիշին Հ. Գ. ամենուրեք», իսկ ժամեր անց արդեն տեղադրել Փաշինյանի կազմակերպած նախորդ՝ շտապ հավաքի լուսանկարներն ու կրկնել «Թավիշ չի լինելու»։


Լոռու մարզպետարանի կայքում հրապարակված համայնքի ղեկավարի ԺՊ–ի կենսագրությունում նշված է, որ Մխիթարյանը 33 տարեկան է, անկուսակցական, ժամանակին ՀԿ–ներից մեկում եղել է սոցիալական աշխատող, 2014 թվականից մինչ օրս աշխատում է Քարինջի միջնակարգ դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ, իսկ 2020 թ. հուլիսից մինչև 2021թ. փետրվար ամիսներին աշխատել է Թումանյանի ՍԱՏԳ-ում, որպես ավագ մասնագետ:

Լոռու մարզպետարանի կայքում նաև նշված է, որ Մխիթարյանը 2020թ. մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին: Համայնքի ղեկավարի ԺՊ–ի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2018թ. իշխանափոխությանը, Հրայր Թովմասյանի և ՍԴ–ի դեմ իրականացվող «ԱՅՈ»–ի քարոզարշավին։ Մխիթարյանն իր էջում պարբերաբար կիսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գրառումներով և լուսանկարներով։ Նորանշանակ պաշտոնակատարը ժամանակին, անդրադառնալով բուռն քննարկումների առիթ դարձած պարգևավճարների թեմային, գրել է. «Պարգևավճարներից հիմնականում դժգոհում ու բարձրաձայնում են այն մարդիկ ովքեր հեղափոխության ժամանակ ու դրանից հետո միայն մտածում էին բարձր պաշտոնների համար: Բարձր պաշտոնների ակնկալիքով մի պաշտոնյայի հետ մոտիկանում էին, մյուսից նեղանում: Երբ հասկացան, որ Նոր Հայաստանում ծանոթ լինելը բավարար չի պաշտոն ունենալու համար սկսեցին նեղանալ ու դժգոհել ամեն ինչից»։


Պարզեցինք նաև, որ Տիգրան Մխիթարյանը 2016-ին ընտրվել էր Թումանյան համայնքի ավագանու անդամ, սակայն հետագայում հրաժարվել էր անդամությունից՝ պատճառաբանելով, որ չի կարողանում լեզու գտնել 25 տարվա համայնքապետի հետ։

Իսկ Թումանյանի՝ արդեն նախկին համայնքապետ Լևոն Զավարյանը, նախքան իր լիազորությունների ավարտը միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Թումանյանի հանայնքապետարանի աշխատակազմը եւս միանում է Սյունիքի, Շիրակի եւ մյուս մարզերի համայնքների կոչին, պահանջելով վարչապետի հրաժարականը՝ փրկելուՀայաստանի եւ հայ ժողովրդի պատիվը եւ արժանապատվությունը»,–դեկտեմբերի 8–ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Զավարյանը։ Այս գրառումից երկու ամիս անց Զավարյանը ոչ միայն չնշանակվեց համայնքի ղեկավարի ԺՊ, այլև իր տեղը զիջեց քաղաքական հակառակորդին, որն ինչպես պարզվեց, Փաշինյանի կարկառուն աջակիցներից է։

 

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 3066 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am