Ոսկորը մնացել է իշխանության կոկորդում․ ապստամբություն խորհրդարանում

Խորհրդարանի հերթական նիստի օրակարգի հարցերից մեկը Վճռաբեկ դատարանում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար երկու դատավորների թեկնածության հարցի քննարկումը, ապա ընտրությունն էր։ Սակայն սրա փոխարեն իմքայլականները սկսեցին խաչակրաց արշավանքները ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, ով եկել էր խորհրդարան՝ ներկայացնելու դատավորի թեկնածուներին։

Արցախը թուրքին հանձնած, հազարավոր զոհեր ու վիրավորներ տված, երկիրն աղետի առաջ կանգնացրած ուսապարկերի այս իշխանությունը եկել եւ Վարդազարյանի վրա մատ էր թափ տալիս, բացատրություն պահանջում, թե ինչու իր ղեկավարած կառույցը նոյեմբերի 15-ին հայտնի հայտարարությամբ հանդես եկավ, ինքը քանի գլխանի է, որ դեմ է դուրս գալիս ժողովրդի իշխանությանը։ Հավանաբար նկատի ունեն այն ժողովրդին, որի քերելով բերել էին Հանրապետության հրապարակ եւ հենց այդ ժողովրդի համար Արցախն Ադրբեջանի տարածք է եղել, պարզապես մեր սպարապետը գրավել է ու հայերն այնտեղ ապրել են ապօրինաբար։

Հիշեցնենք,որ նոյեմբերի 15-ին արած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր. «Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ Սա այն շրջանն էր, երբ Նիկոլ Փաշինյանի գրպանում ծպտված իրավապահները գործեր էին կարում նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիրների դեմ, իսկ իր «վնգստացող» դատավարները դակում էին որոշումներ։
Պատգամավորներն ամեն կերպ փորձում էին ցույց տալ, որ այս հայտարարությունը քաղաքական բնույթ ունի, դրանով խախտել է դատական իշխանության ապաքաղաքական լինելու սկզբունքը եւ որ Վարդազարյանը նախկինների ազդեցությամբ է շարժվում։

ԲԴԽ նախագահը համբերատար բացատրեց, որ քաղաքական բնույթ չուներ, սթափության կոչ էր, ավելին, խորհուրդ տվեց համակերպվել դատական իշխանության՝ իրենց իշխանության օրոք ստացած ազատության եւ անկախության հետ, սակայն քայլականները շարունակում էին գրոհը, քանզի իրենց վնգստացող դատավորներ են պետք, իրենք պետք է ոչնչացնեն բոլոր կամային, չենթարկվող դատավորներին, ովքեր չեն վախենում եւ չեն ենթարկվում իրենց հրահանգներին։
Ուսապարկերի ապստամբությունը զզվանքից բացի նաեւ զավեշտ էր առաջացնում։ Օրինակ մի թոթովախոս պատգամավորուհի, որ այս տարիքում էլ չի հասցրել բազմաթիվ բառերի ճիշտ արտասանությունը, Վարդազարյանին մեղադրեց մարդկանց հետ չշփվելու մեջ։ «Դուք չեք շրջում փողոցում, դուք չեք գնում մարդկանց հետ հանդիպումների, և մարդիկ մեր միջոցով ցանկանում են իրենց բարձրացրած հարցերն ուղղել ձեզ, իսկ դուք ասում եք, թե կաշկանդված եք և չեք կարող պատասխանել հարցերին: Բայց ԱԺ ամբիոնի մոտ կանգնած յուրաքանչյուր բարձր պաշտոնյա կարող է պատասխանել պատգամավորների հարցերին»։ Պատկերացնում եք՝ մարդիկ, որոնք նոյեմբերի 9-ից հետո չեն համարձակվում անգամ սեփական բնակարաններում գիշերել, որոնք չունեն այդքան երեսատեղ, որ դուրս գան մարդամեջ, իրենց «զանցանքը» վերագրում են դիմացինին։ Ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն էլ իր արեւին հեգնեց, թե շատ ապրեք, տնային աշխատանքը լավ եք կատարել, կարդացել եք դատական օրենսգիրքը։
Ոմանք էլ ուղիղ տեքստով բացահայտում էին իրենցգրոհի իրական նպատակը՝ «Պարոն Վարդազարյան, չեք պատրաստվում հրաժարական տալ»։ Մի բան պարզ է, որ դատական իշխանության անկաշառ եւ խիզախ դատավորները մնացել են իշխանության կոկորդում եւ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում ամեն ինչ անելու է կուլ տալու այդ ոսկորը։

Անի Սահակյան

 

դիտվել է 4383 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am