ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում խուճապային տրամադրություններ են․ աշխատակիցները բունտ են արել։ Մասնավորապես, զորքերի և պարեկապահակային ծառայության աշխատակիցների նյարդերը տեղի են տվել վերջին շրջանում տեղի ունեցող հավաքներին մասնակցելու պատճառով։ Նրանք վկայականները դրել են ու որոշել հեռանալ, սակայն փոխոստիկանապետը հավաքել է և աշխատավարձեր ու հավելավճարներ բաժանել՝ փորձելով շահել նրանց սիրտը։
Այս հանգամանքն էլ դժգոհություն է առաջացրել բաժինների աշխատակիցների մոտ և այսօր առավոտյան էլ վերջիններս են բունտ արել։ Նրանք դժգոհել են, թե ամբողջ օրը կառավարություն-Բաղրամյան գիծն են բռնում, բայց իրենք խրախուսանքի չեն արժանանում։ «Եթե միայն զորքերին եք փող տալիս, ուրեմն երկիրը նրանց միջոցով էլ պահեք»,-ասել են նրանք՝ հրաժարվելով գնալ հավաքներին ու ցույցերին։ Ըստ նրանց՝ խտրական վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նախկինում ոստիկանության զորքերի հրամանատարն է եղել։
Համակարգում աշխատակիցներին հորդորել են փակել բերանները և այս մասին չբարձրաձայնել՝ սպառնալով ազատել աշխատանքից։
Տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, սակայն, ԼՈՒՐԵՐ․com-ի հարցերին ի պատասխան, ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Ի դեպ, հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության պաշտոնյաներին, և հենց այս պահին փակ հանդիպում է տեղի ունենում նրանց միջև։
Նշենք նաև, որ ներկայիս ոտիկանապետը Փաշինյանի դասընկերն է եղել։ Վերջին օրերին տեղեկություն էր տարածվել նաև, որ վերջինս ազատման դիմում է գրել, սակայն այս լուրը ևս հերքվեց։
Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Ապրիլի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արմինա Դարբինյանը։
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Ապրիլի 20-ին, ժամը 17:00-ին Հայելի ակումբի հյուրն է երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Ապրիլի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, տարածաշրջանային հարցեր:
Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ
Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվելու են կառավարության շենքի մոտ, որտեղ նշանակված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի առաջին պրոռեկտոր, գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ
Ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ