Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ Գլխավոր շտաբի պետին և չունի ԱԶԱՏԵԼՈՒ լիազորություն

Հարգելի գործընկերներ,

Գիտեմ՝ շատերի համար հասկանալի չէ, ի վերջո, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվո՞ւմ է պաշտոնից, թե՞ ոչ՝ հաշվի առնելով Հանրապետության նախագահի վերջին հայտարարությունը։ Գործընկերներս՝ Գոհար Մելոյանը և Արամ Օրբելյանը, ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

Ցանկանում եմ հարցին անդրադառնալ հենց Սահմանադրության մեկնաբանման առանցքային և միակ պարտադիր հետևանք ունեցող բանաձևով։ Սահմանադրության նորմերը կարող են մեկնաբանել բոլորը, այդ թվում վարչապետի պաշտոն զբաղեցնողը և իր աշխատակազմը, ինչպես նաև Հանրապետության նախագահը։ Բոլորի համար պարզ է, որ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ մեկնաբանությունը տրվում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ։

Հանրապետության նախագահը իր 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության մեջ հղում էր տվել Սահմանադրական դատարանի հայտնի՝ ՍԴՈ-1518 որոշմանը (https://www.president.am/.../President-Armen-Sarkissians.../)։

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ԾԱՎԱԼԸ։ Նշված որոշման 34-35-րդ էջերում ուղղակիորեն արձանագրված է․

ե) զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱԶԱՏԵԼԸ, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության

139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժ) զինված ուժերի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները։

Այսինքն, Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ Գլխավոր շտաբի պետին և չունի ԱԶԱՏԵԼՈՒ լիազորություն։

Ավելին հենց Սահմանադրական դատարանը այդ որոշմամբ ուղղակիորեն ընդգծել է Սահմանադրության 155-րդ հոդվածի և 133-րդ հոդվածի ԱՌԱՆՁԻՆ ԱՎՏՈՆՈՄ ԲՆՈՒՅԹԸ և դրանց նկատմամբ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՎԱԼՈՎ նախագահի լիազորությունները։

Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ԱԶԱՏԵԼՈՒ առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ, հետևաբար այս գործընթացը որևէ իրավական հետևանք ՉՈՒՆԻ։

Այս հանգամանքը ոչ թե գործընկերներիս կամ իմ մեկնաբանությունն է, այլ հենց ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դեռևս 2020 թվականի մարտի 31-ին ընդունված որոշմամբ։

Սահմանադրական դատարանի նշված որոշմանը կարող են ծանոթանալ բոլորը։ Ինքս առաջնորդվել էի նախկինում այն կանխավարկածով, որ նման հարցերը ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ պետք է սպառիչ իրացրած լինեին, սակայն փաստորեն վարչապետի աշխատակազմը բնական է, որ տեղյակ չէր, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը առավել մանրամասն պետք է ուսումնասիրեր։ Առհասարակ Վարչապետը նման առաջարկություն Նախագահին չէր կարող ներկայացնել, իսկ Նախագահը ոչ թե պետք է վերադարձներ այն առարկություններով, այլ պետք է գրությամբ պարզաբաներ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը։ Չեմ բացառում, որ երեկ հենց այս հանգամանքը բացահայտվել է և այդ իսկ պատճառով նախագահը պարզապես որոշել է այլևս զերծ մնալ այս գործընթացից։

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 619 անգամ
Լրահոս
«Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am