Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը»

Արմեն Սարգսյանը հերթական առիթով ցուցադրել է իր նիկոլահապատակությունը, կամ այլեւս՝ թրքահպատակությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, ըստ որի Արմեն Սարգսյանը հրաժարվել է երկրորդ անգամ ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը, որը Նիկոլ Փաշինյանն էր կայացրել, բայց միեւնույն ժամանակ իր կողմից մեկ անգամ արդեն առարկված հրամանագիրը չի վիճարկում Սահմանադրական դատարանում: Սարգսյանն առանձին դիմումով դիմելու է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Նշենք, որ գործող օրենսդրության
համաձայն եթե նախագահը չի ստորագրում որոշումը երեք օր անց այն իրավունքի ուժով կյանքի է կոչվում: Այսինքն Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման ժամերը հաշված են, եթե, իհարկե, Արմեն Սարգսյանն ինչ որ հրաշքով չդիմի ՍԴ՝ վիճարկելու Փաշինյանի որոշումը:
Ինչ վերաբերում է նախագահի՝ մեկ այլ հիմքով ՍԴ դիմումի
հետեւանքներին՝ եթե Սահմանադրական դատարանը քննի նախագահի ուղարկած օրենքի սահմանադրականության հարցը և համարի, որ կա անհամապատախսանություն, ապա Օնիկ Գասպարյանը իրավունք կունենա նորից վերականգնվելու իր պաշտոնում։
Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը ՍԴ իր խամաճիկների միջոցով հնարավորինս կձգի հարցի քննությունը , մինչեւ հանդարտվի ներքաղաքական լարումը:
Հիշեցնենք, որ մինչ նախագահականը կհայտներ Արմեն Սարգսյանի որոշումը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել էր «Իմ ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով»։ Սա սակայն միայն միակողմանի աճպարարություն չէ միայն, այլ թուրքաբրիտանական ծրագրի շարունակության, կամ վերջահանգրվանին տանելու որոշում: Անկախ այն բանից, որ Հայաստանում ներքաղաքական լարումը հասել է իր պիկին, Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանցավոր զույգը որոշեցին մինչեւ վերջ գնալ: Իսկ Սարգսյանի՝ դիմումը չստորագրելը ընդամենը էժանագին միմոսություն էր, քանի որ այս դեպքում չստորագրելը հավասար է ստորագրելուն: Արմեն Սարգսյանը իր մանկուրտ ոտեսակով հույս ունի, թե կմանեւրի՝ բավարարելով, թե Նիկոլ Փաշինյանի աջակից ժողովրդի, թե նրա հրաժարականը պահանջող մարդկան պահանջները, բայց ոչ, նա դեմ գնաց պետությանը, նրա անվտանգության պահապան բանակին ու հրամկազմին:
Ըստ էության, այս մարդը Հայաստանում տուրիստ է եւ նրա համար ոչ մի արժեք չունի Հայաստանը որպես հայրենիք, այս մարդն իր եւ իր թրքաբրիտանական տերերի բիզնես շահերն է պաշտպանում եւ ընդհանրապես կասկածող էլ չկար, որ նա նման որոշում է կայացնելու:

Անի Սահակյան

դիտվել է 3281 անգամ
Լրահոս
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am