Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել, իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին», սա մանկական թո­թովանք է, անգամ սերժանտներն են ծիծաղում․ Տարասով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանե Գևորգյանի հայտա­րարությունից հետո, թե Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցել «Իսկանդերի» հետ կապված, հայ-ռուսական միջադեպը թերևս կարելի է համարել սպառված՝ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլին բավարարում են Երևանի հայտարարությունները:

Ռուսական լրատվամիջոցները, սակայն, հա­մակ ուշադրությամբ հետևում ու լուսաբանում են թե՝ ընդդիմության հանրահավաքները, թե՝ Փաշինյանի կոնտր-հանրահավաքը ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի ներքաղաքական իրա­վիճակի մասին զրուցել ենք ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

-Ձեզ հասկանալի՞ է, թե ինչ է նշանակում «սխալ զեկուցել»:

-Դե, դա հիմարություն է: Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել: Իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին»: Սա մանկական թո­թովանք է, սրա ի՞նչը մեկնաբանես: Նա պարզապես փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նրան փորձում են հաշտեցնել զինվորա­կանների հետ: Լավ են անում: Բայց դե, էդ «Իսկանդերի» պատմությունը… ոչ մի ձև: Անգամ սերժանտներն են ծիծաղում, էլ գեներալների մասին չեմ խոսում:

-Բայց, ըստ Կրեմլի, միջադեպը սպառված է:

-Դե, հա, փորձում են… երևի ճիշտ են անում: Բայց ձերոնք շատ կոպիտ են գործում, անտաղանդ:

-Գուցե պատահականությո՞ւն էին այս խոսքերը, լեզվի սայթաքում:

-Սա թատերականացված ներկա­յացում էր: Հիշեցնենք, որ այն սկսվեց Սերժ Ազատովիչ Սարգսյանից, հե­տո նրա կարթն ընկավ Փաշինյանը՝ իր անգրագետ հայտարարությամբ, քանի որ «Իսկանդերը» չի կարող 10 տոկոսով պայթել, ինչպես չի կարող կինը ծննդաբերել 10 տոկոսով: Բայց քանի որ սա հնչում է Հայաստանի գե­րագույն հրամանատարից…

-Իսկ հաշտեցնողներն ովքե՞ր են:

-Եթե միայն Արմեն Սարգսյանին հաջողվի հաշտեցնել Գլխավոր շտաբին ու Փաշինյանին, սա պլյուս կլինի: Բայց, միևնույն է, հակա­մարտությունը շարունակվում է: Հանգուցալուծումը պետք է լինի, եթե ոչ հիմա, ապա չգիտեմ, ավելի ուշ ինչ-որ մեկը պետք է հեռանա:

-Ո՞վ, այնուամենայնիվ:

-Չեմ կարող ասել: Մենք այստեղ՝ Մոսկվայում, անհանգստությամբ ենք հետևում: Եթե դուք՝ հայերդ, չեք կա­րողանում հասկանալ, ապա, կարծում եք, մենք այստեղ Լոմոնոսովնե՞ր ենք, ինչ է: Հասկանում եք՝ ամեն ինչ ողբերգական է, վտանգավոր: Երկրի կառավարման համակարգը կտրուկ անկում է ապրում: Խոսքը հայկա­կան պետականության լինել-չլինելու մասին է, ոչ թե այն մասին, թե ով կլինի:

Դուք շատ բան կորցրիք Արցախյան պատերազմում, հիմա կորցնում եք պետականությունը: Իսկ այստեղ ամբիցիաներ են. եր­կու հայ ընդհարվել են, փորձում են իրար ինչ-որ բան ապացուցել:

Կողմեր են հայտնվում: Այս ամե­նի հետևում լուրջ գործընթացներ են: Շատ բան չի ասվում, շատ բան, որը մենք չգիտենք, կուլիսներում է:

-Փաշինյանի հանրահավաքը Ձեզ տպավորե՞ց:

-Հանրահավաքները ձեր ներքին խնդիրն են: Ինչքան ուզում եք՝ արեք: Մենք նայում ենք՝ ամեն օր այսուայնկողմ են գնում: Ինչպես մի երգչուհի ունեինք՝ Զիկինա, բեմի վրա այս կողմ էր գնում, այն կողմ: Անգամ անեկդոտ կար. Երբ նա Բաքվում ելույթ էր ունենում, դե, մի կատարում, 10, 15, արդեն «բիս» են կանչում, նա էլ՝ գեղեցիկ կին, ասում է՝ դե, ընկերներ, էլ չեմ կարող, հոգնել եմ: Նրանք էլ, թե. «Իսկ դու երգիր, մի գնա այս կողմ, այն կողմ»: Ու ձեզ մոտ էլ՝ այս կողմ, այն կողմ, մեկ վրան, մեկ խորոված, մեկ երաժշտություն են լսում:

-Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի հայտարարությունների ֆոնին, որ կա­տարվածը հեղաշրջման փորձ է, որոշ շրջանակներ ակնարկում են, որ Թուրքիան կարող է կրկին մի­ջամտել…

-Հիմարություն, ձեզ մոտ ռուսներն են կանգնած»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 779 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am