«Լեռնային Ղարաբաղն ու Բայդենի նոր քաղաքականության կանխատեսումները. ինչպես կգործի ԱՄՆ նախագահը»․ Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի հնարավոր քաղաքականությանը Անդրկովկասում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ մոտեցմանը և տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնմանն ուղղված հնարավոր գործողություններին։


Tert.am-ը ներկայացնում է հեղինակի հոդվածը․

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ–ի պետքարտուղարին և պաշտպանության նախարարին՝ խնդրելով ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում՝ բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի իրականացման հարցի շուրջ: Հաղորդումներ եղան նաև այն մասին, որ Պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետի, որին վստահված կլինի ոչ միայն ՀՀ իրավապահ մարմինների աջակցության ամերիկյան ծրագրի իրականացման վերահսկումը, այլև «ԱՄՆ-ի կառավարության նպատակներն ու քաղաքական կուրսը ձևավորելն ու առաջ տանելը»:


Բաքվում այդ տեղեկությանը նյարդային են արձագանքել: Այնտեղ գիտեն, որ դեռևս 2020 թվականի վերջին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կրակի դադարեցման պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայությանը հանձնարարվել է Կոնգրեսի համար զեկույց պատրաստել, որում առաջին հերթին ներկայացված կլինեն ամերիկացիների և նրանց տարածաշրջանային գործընկերների ռազմավարական շահերը, երկրորդ՝ Վաշինգտոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և երրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հեռանկարները: Բացի այդ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը հաղորդել է, որ Կոնգրեսը մշակել է գրեթե 900 միլիոն դոլարարժողությամբ օրինագիծ՝ համավարակային համատեքստում ՀՀ տնտեսությանն օգնելու միջոցառումների նոր փաթեթի մասին: Նշվում է, որ «օրինագիծը ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց, ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենը պետք է գրավոր գնահատական ներկայացնի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատուկ հետախուզական հանձնաժողովին», որում պետք է կանխատեսում լինի և տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման հավանականություն վերաբերյալ»:

Այս պահին դժվար է ասել, թե, ընդհանուր առմամբ, Անդրկովկասում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի նոր քաղաքականության վերաբերյալ Բայդենից երբ պետք է հատուկ հայտարարություններ ակնկալել: Այդ ընթացքում ամերիկացի փորձագետները, իրենց խոսքով, ակտիվորեն քննարկում են «Ղարաբաղյան պատերազմի ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պասիվ քաղաքականության» պատճառները: Ինչպես The National Interest հրատարակության հրապարակած վերլուծության մեջ գրում է հայտնի փորձագետ Մայքլ Ռուբինը, «այդ պահին ԱՄՆ-ի ռազմավարությունը խառնաշփոթի մեջ էր, և հակամարտությունը դադարեցնելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ էր հույսը չդնել ԵԱՀԿ-ի կամ Մինսկի խմբի վրա, այլ ճանաչել (կամ սպառնալ, որ կճանաչի) Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Կոսովոյի օրինակով»: Ի դեպ, սրա վրա էին հույս դնում ԱՄՆ-ում հայկական սփյուռքը և ՀՀ քաղաքական որոշ շրջանակներ: Ըստ Ռուբինի, դրա համար անհրաժեշտ էր Ղարաբաղյան պատերազմին հստակ բնորոշում տալ որպես «ավտոկրատ Ադրբեջանի և ժողովրդավարական Հայաստանի միջև առճակատում, վերականգնել 907-րդ բաժինը և արգելել Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը»: Միաժամանակ անհրաժեշտ էր «ազդանշան ուղարկել Թուրքիային, ցույց տալով, որ այլ երկրների գործերին միջամտելը կարող է բացասական հետևանքներ ունենալ»:

Սակայն Թրամփը միայն «բարձրաձայն» հայտարարություններ է արել՝ ասելով, որ «հեշտ է հաշտեցնել Հայաստանն ու Ադրբեջանը»: Սակայն նրա վարչակազմը ղարաբաղյան ուղղությամբ որևէ առանձնահատուկ բան չի ձեռնարկել: Միացյալ Նահանգներում փորձագետները Թրամփի գործողությունները գնահատում էին որպես հայկական ծագում ունեցող ընտրողներից ձայներ ստանալու փորձ, սակայն դա անհաջող էր և ամերիկահայերը սատարում էին Բայդենին, ոչ թե հանրապետականին: Ի վերջո, Ադրբեջանը հաղթել է Ղարաբաղյան պատերազմում: Սակայն ազգային անվտանգության փորձագետ Մարկ Էպիսկոպոսը պնդում է, որ «երկարաժամկետ հեռանկարում Բաքվի հաղթանակը կարող է ավելի թանկ նստել, քան Երևանի պարտությունը, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է իր ազգային ինքնիշխանության մի մասից»: Նրա խոսքով․ «Թուրքիան պլանավորել, համակարգել և մեծամասամբ նաև իրականացրել է Ադրբեջանի ռազմական գործողությունները», իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը՝ բացառապես Թուրքիայի ազդեցության աճի նկատմամբ աշխարհաքաղաքական հակակշիռ ստեղծելու նպատակով»:

Այս առնչությամբ Բայդենին առաջարկվում է փոխել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, Ռուսաստանի հետ գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և Ֆրանսիայի հետ համատեղ առաջարկել առաջին պլան մղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ավելին, Ղարաբաղի հարցով կրակի դադարեցման պայմանագիրը ոչինչ չի ասում նրա կարգավիճակի մասին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կարող է օգտվել «դիվանագիտական հնարավորությունների բացից»: Դա Բաքվում հասկանում են: Պատահական չէ, որ Ալիևը կտրուկ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և կարծում, որ «հակամարտությունն ավարտվել է»: Անկարայի կողմից առկա է նաև աշխարհաքաղաքական խաղի մի տարր, որն առաջարկում է կովկասյան հարթակ ստեղծել` այնտեղ հրավիրելով Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին՝ առանց Արևմուտքի մասնակցության: Միևնույն ժամանակ, Habertürk-ի հրատարակությունը հիշեցնում է, որ Բայդենը, ի տարբերություն իր նախորդի, անմիջական մասնակցություն է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ջանքերին: 2019 թվականին նա աջակցել է այս հարցի վերաբերյալ օրինագծին: Բարաք Օբամայի նախագահության տարիներին, փոխնախագահի պաշտոնում, նա վերահսկում էր Հայաստանի օգնության և Լեռնային Ղարաբաղի մարդասիրական օգնություն տրամադրումը:

Բայդենը ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման և առևտրի վերսկսման ուղղությամբ: Դժվար թե նման թղթապանակ ունենալով հանդերձ` նա անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացմանը: Սակայն մինչ այժմ խաղաղության գործընթացում Միացյալ Նահանգների գործունեությունը սահմանափակվել է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 5 միլիոն դոլար և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով տուժածներին օգնություն տրամադրող միջազգային և հասարակական այլ կազմակերպություններին օգնություն հատկացնելով: Հնարավոր է, ապագայում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունն ակտիվություն ցուցաբերի Հայաստանին աջակցելու հարցում՝ փորձելով այն նոր Վրաստանի վերածել: Սակայն շատ բան կախված կլինի Երևանի քաղաքական իրավիճակից: Բացառված չէ, որ Բայդենի պաշտոնավարման ընթացքում գաղափարական հայեցակարգը նույնպես ավելի շատ օգտագործվի: Ի դեպ, պատահական չէ, որ մի խումբ կոնգրեսականներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու նպատակով ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին բաց նամակ են հղել Հայաստանում տիրող քաղաքական ծանր ճգնաժամի ֆոնին:

Երևանում ոմանք դա ընդունում են որպես որոշակի ազդանշան: Սակայն, թե ինչպես կգործի Բայդենն այս ուղղությամբ, առայժմ դժվար է ասել»:

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am