Չեմ զարմանա, որ ասեն՝ մարդկանց ստիպել են գոռալ՝ «Նիկոլ վարչապետ». Ալեն Սիմոնյան
«Մեր նախկին գործընկեր Սոֆյա Հովսեփյանը խոսում է համախմբվելու մասին, այն պարագայում, երբ ընդամենը տարանջատվել է այն թիմից, որի շնորհիվ հայտնվել է ԱԺ-ում: Այն ժամանակ, երբ եղել է այդ թիմի անդամ, ինքը բավականին տարանջատված է եղել: Երկրորդ հետաքրքիր բանը տիկին Զոհրաբյանի եւ պարոն Մելքումյանի ելույթներն էին: Տպավորություն է, որ իրենք իրար հետ չեն շփվում ընդհանրապես: Որովհետեւ տիկին Զոհրաբյանն ասում է՝ պետական ռեսուրսը մինչեւ կոշկակար,, օգտագործվել է, որ մարդ բերեն հանրահավաքի, հաջորդը ելույթ է ունենում Մելքումյանն ու ասում, որ պետական համակարգը չի գործում: Հիմա գործո՞ւմ է, թե չի գործում»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով քննադատությանը, թե իշխանության կազմակերպած հանրահավաքում թմբուկներ են խփել, կարծես տոն էր, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դրա հետ կապված խոսում էին միայն այն մարդիկ, որոնք չեն հասկանում թե ինչ է կատարվել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ գործողությունը, որը միասնության, ուժի, համախմբվածության իմաստ ունի: Միաժամանակ չեն խոսում այն մասին, որ մարդ են գնդակահարում, բեմադրություններ են դնում, երգուպար են կազմակերպում: Շատ երկակի ստանդարտներ են»:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե մարդկանց վարչական ռեսուրս կիրառելով, ստիպելով բերել են հանրահավաքի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չեմ զարմանա, որ ասեն, հետո քայլել են մարդկանց մեջներով ու ստիպել են գոռալ՝ «Նիկոլ վարչապետ», հետո ստիպել են մարդկանց հեռախոսի լույսերը միացնել: Հետո ստիպել են գնալ տները եւ պատշգամբներից ձեռքով անել, ողջունել վարչապետի քայլերթը: