ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակությունը բաց է թողել նստաշրջանի առանցքային նիստերը․ ինչ փորձեց թաքցնել Կոնջորյանը

168.am-ը գրում է. «Չնայած ծանրակշիռ ու հիմնավոր քննադատություններին, որ իշխանական պատգամավորները լքել են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի իրենց «խրամատը» հանուն Նիկոլ Փաշինյանի փետրվարի 25-ի հանրահավաքի՝ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն այսօր փորձեց ապացուցել, թե ակտիվ մասնակցել են նստաշրջանի աշխատանքներին, ավելին, ամենաակտիվ պատվիրակություններից մեկն են եղել։

Կիրակի օրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մի ողջ ուղիղ եթեր նվիրեց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության մասնակցության ներկայացմանը, նշելով,որ հայկական պատվիրակությունը լիովին բաց է թողել փետրվարի 25-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի օրը, կայացած երկու կարեւոր՝ պլենար նիստն ու քաղաքական հարցերով կոմիտեի նիստը եւ թուրք-ադրբեջանական միացյալ ագրեսիային արձագանքել է 0 (զրո) ելույթով։


ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը փետրվարի 24-26-ին կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առցանց ձմեռային նստաշրջանի աշխատանքներն ամփոփեց այսօր կայացած ասուլիսին, ըստ էության արձագանքելով Արմեն Աշոտյանի մեղադրանքներին։

Հայկ Կոնջորյանն ասաց, որ ընդհանուր ութ ելույթ են ունեցել, որից յոթը` «Իմ քայլի» պատգամավորները, մյուսը` «Լուսավոր Հայաստանից»: Նա տեղեկացրեց, որ նստաշրջանը տեւել է երեք օր եւ եղել են տարբեր նիստեր, եւ իրենց համար առանցքային է եղել առաջին օրվա Մշտական կոմիտեի նիստը (փետրվարի 24), որին մասնակցում են պատվիրակության բոլոր անդամները, բայց ելույթի իրավունք ունեն պատվիրակության ղեկավարները, եւ մյուս վճռական կարեւորագույն նիստն իրենց համար եղել է Մարդու իրավունքների մշտական կոմիտեի նիստը (փետրվարի 26), որտեղ հումանիտար գլխավոր հարցը պետք է քննարկվեր եւ քննարկվել է՝ գերիների հարցը։ Կոնջորյանը փոխանցեց, որ մասնակցել են նաեւ Տնտեսական կոմիտեի նիստին (փետրվարի 26)։

Ըստ նրա, այս նիստերի ընթացքում երբեմն նույնիսկ կրկնվելով՝ ներկայացրել են հայ ռազմագերիների խնդիրները, իսկ առաջին օրը Մշտական կոմիտեի նիստում ինքն անձամբ խոսել է երեք անգամ։ Նա նաեւ ասաց, որ եղել է նաեւ նիստ, որի կոնկրետ հատվածի չեն մասնակցել։

Ուշագրավն այն է, որ Հայկ Կոնջորյանը փորձեց հմտորեն շրջանցել եւ չներկայացնել, թե ինչ նիստերի չի մասնակցել իր ղեկավարած պատվիրակությունը եւ որ օրը։ Ուսումնասիրելով ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքն ու յութուբյան ալիքում տեղ գտած տեսագրությունները՝ կարող ենք փաստել, որ հայկական պատվիրակությունը լիովին բաց է թողել ԵԱՀԿ ԽՎ փետրվարի 25-ին կայացած բոլոր կարեւոր նիստերը։ Նախ սկսենք նստաշրջանի մեկնարկից՝ փետրվարի 24-ից, երբ տեղի է ունեցել Մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել Կոնջորյանը։

Նիստը, կարելի է ասել, ընկալվում է՝ որպես տեխնիկական, նախապատրաստական նիստ, եւ սովորաբար այդ նիստի տեսագրությունը նույնիսկ տեղ չի գտնում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի յութուբյան էջում։ Ըստ էության, բոլոր կարեւոր նիստերին, դրանց ընթացքում ծավալված քննարկումներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ։

Սակայն գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ ԽՎ ամենակարեւոր եւ լուրջ քննարկումները ծավալվում են լիագումար նիստի ընթացքում, սովորաբար հենց այդ նիստին են լրջորեն պատրաստվում պատվիրակները, իսկ այդ նիստին, որը կայացել է փետրվարի 25-ին, ոչ մի հայ պատվիրակ չի մասնակցել, չի խոսել եւ չի հակադարձել թուրք-ադրբեջանական «հարձակումներին»։ Եվ ստացվում է, որ հանուն հանրահավաքի՝ իշխանությունը բաց է թողել ԵԱՀԿ ԽՎ ամենակարեւոր քաղաքական քննարկումները՝ թուրք-ադրբեջանական մեղադրանքներն անպատասխան թողնելով։

Ավելին, նույն օրը՝ լիագումար նիստին հաջորդել է Քաղաքական հանձնաժողովի նիստը, որին եւս ոչ մի պատվիրակ չի մասնակցել, ոչ մի հայկական հարց չի հնչել։ Փետրվարի 26-ին կայացել են երկու կոմիտեների նիստեր՝ Մարդու Իրավունքների եւ ժողովրդավարության կոմիտեի նիստ, որտեղ խոսել է Անի Սամսոնյանը եւ Մարիա Կարապետյանը, եւ նույն օրը եղել է Տնտեսական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է Հռիփսիմե Գրիգորյանը։ Այսինքն՝ պնդումները, որ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը մաքսիմալ ակտիվ է եղել ու խոսել է բոլոր նիստերի ընթացքում, իրականությանը չի համապատասխանում, քանի որ քաղաքական ամենակարեւոր նիստերին հայկական պատվիրակությունը որեւէ ելույթով հանդես չի եկել»։

դիտվել է 528 անգամ
Լրահոս
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am