Նիկոլի կազմակերպած հանրահավաքը կարծես Ալիևի պարադը լիներ Երևանի կենտրոնում. Նաիրա Զոհրաբյան (video)
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ երեկվա հանրահավաքը չի համարում իրենց ուղղված մարտահրավեր. «Երեկվա հանրահավաքը ես գնահատում եմ Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը, որովհետև մի մարդ, ով 2018 թվականին հարուր հազարներ էր փողոց հանում երեկ կարողացավ քերելով, այդ թվում՝ հոգեբուժարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից հավաքել ընդամենը 22-23000 մարդ, դա Նիկոլի իշխանության տապալումն է: Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով, ահաբեկելով, սպառնալով մարդկանց տանելու է ընտրատեղամաս»: