«Բոինգի» առեղծվածը. աղետը պոզով-պոչով չի գալիս

Արդեն որոշակի ժամանակ է անցել, սակայն դեռևս չի հաջողվում պարզել, թե ինչպես է Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության «Բոինգ» ինքնաթիռը հայտնվել Իրանի տարածքում։ Թե՛ Հայաստանի քաղաքացիական ավիացիան, թե՛ Fly Armenia Airways ավիաընկերությունը, որի ռեգիստրում գրանցված էր ինքնաթիռը, բոլոր հարցումներին տալիս են միևնույն պատասխանը՝ քննություն է ընթանում, լրացուցիչ տեղեկություն լինելու դեպքում կհրապարակեն։

Մինչ Հայաստանում դեռ «պարզում» են, ԱՄՆ-ը հորդորում է այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը, հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում, «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Ավելի վաղ Fly Armenia Airways ավիաընկերությունը պարզաբանել էր, որ վարձակալած B737-300 օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում, ինչից հետո՝ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։
«Տալլիննից թռել է, Fly Armenia-ն ասում էր պաշտոնական հայտարարության մեջ, թե «Հոստոմել» պիտի թռչեր, բայց տեսնում եք՝ ինչքան «Հոստոմել»-ից շեղ է թռել, ու ընդհանրապես «Հոստոմել»-ի վրա նստելու հետագիծ էլ չի ունեցել, որովհետև եթե նստել ուզենար, կգար, մի հատ կնստեր, կարող է շեղեր ուղղությունը», - «Ազատության» հետ զրույցում ասել է Hetq.am կայքի լրագրող Վահե Սարուխանյանը։ «Հետք»-ի լրագրողը թռիչքներին առցանց հետևող կայքերի միջոցով փորձել է պարզել ЕK-FAA գրանցումով օդանավի թռիչքների պատմությունը։ Օդանավը մինչ Հայաստանում գրանցվելը գրանցված է եղել լիտվական GetJet Airlines-ի կողմից, և որոնումների արդյունքով` այդ ինքնաթիռը վերջին թռիչքը կատարել է 2020 թվականի ապրիլի 6-ին։ Դրանից հետո արդեն այն գրանցվել է Հայաստանում, Fly Armenia Airways ավիաընկերության ռեգիստրում: «Հայաստանում գրանցված օդանավերն են, փետրվարի 1-ի դրությամբ եղել է 19 օդանավ, ինքը գրանցվել է դեկտեմբերի 30-ին՝ մինչև 25 թիվը, օգոստոսի 20-ը», - նշեց Սարուխանյանը։

Հայաստանում գրանցվելուց հետո օդանավը չի շահագործվել, և առաջին թռիչքը հենց փետրվարի 19-ին էր՝ դեպի Վառնա։ Այնտեղից փետրվարի 20-ին Թուրքիայի տարածքով B737-300 օդանավը ուղղություն է վերցրել դեպի Իրան՝ վայրէջք կատարել «Մեհրաբադ» օդանավակայանում։ Կիևի և Թեհրանի միջև հեռավորությունը ուղիղ գծով կազմում է 2346 կմ, իսկ թռիչքային ժամանակը կազմում է 3 ժամ 25 րոպե: Թե ինչ անհայտ պատճառներով օդանավը կարող էր այսքան շեղվել՝ այս հարցի պատասխանը մի քանի օր փորձում է պարզել քննությունը։

Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե հնարավոր կլինի՞ ինքնաթիռը հետ բերել, թե ոչ։ Իհարկե, արդեն հետևությունները ամերիկյան կողմը կանի: Անկախ ամեն ինչից, արդեն իսկ ի հայտ է եկել վստահության հարց, որովհետև քաղավիացիան մեղմ ասած՝ բարդ վիճակում է հայտնվել: Առանց այն էլ սև ցուցակում են հայտնվել նաև հայկական ինքնաթիռները, որոնք մեկնում են Եվրոպական միություն: Հիմա մեզ պակասում էր նաև ամերիկյան պատժամիջոցների տակ ընկնելը... Սովորաբար ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառում է կոնկրետ անձանց կամ կազմակերպությունների, բացառիկ դեպքերում՝ նաև պետությունների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող ընկերություններից արդեն պատժամիջոցներ կիրառվել են, օրինակ՝ «Մահան Էյր» ավիաընկերության և Հայաստանում գրանցված իրանական բանկի նկատմամբ։ Իսկ պատժամիջոցները կարող են տարբեր լինել՝ գործողությունների սահմանափակումներից ու հաշիվների կալանքներից մինչև ընտանիքի անդամների ու նրանց հետ փոխկապակցված անձանց ԱՄՆ մուտքի արգելք։

Հետաքրքրական է, որ լռություն է պահպանում իրանական մամուլը։

Հիմա ի՞նչ է սա՝ երրորդ երկրից օդանավ գնելու սովորական գործա՞րք, ինքնագործունեություն որոշ մարդկանց կողմից, թե՞ ծրագրված կոնկրետ վաճառք՝ ՀՀ իշխանությունների իմացությամբ, առայժմ պարզ չէ։ Ի դեպ՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվել էր, որ օդանավը եղել է առանց ուղևորների, և օդաչուները այլազգի էին։

Պարզ է մի բան, որ քաղաքացիայի շուրջ, մեղմ ասած՝ անպատասխանատու, թափթփված մթնոլորտ է ստեղծված, նկատելի է կառույցի օր-օրի վարկանիշի անկումը: Հնարավոր է, որ այս տհաճ միջադեպի արդյունքում նույնիսկ բոլորովին այլ մարդիկ պատժվեն, որպեսզի գործով ավելի կարևոր «խաղացողները» չերևան:

Պարզապես միակ եզրակացությունը, որը կարելի է անել, հետևյալն է՝ մեր իշխանության կողմից ղեկավարվող ցանկացած կառույցում համընդհանուր խառնաշփոթ, քաոս ու անպատասխանատվություն է: Ամեն ինչ աշխատում է ինքնահոսի ռեժիմում: Կա իշխանական բուրգ, որի գլխին մեկ մարդ է աշխատում, որն էլ մտածում է իշխանությունը պահելու մասին, իսկ ենթակաները ծառայում են այդ մեկ նպատակին՝ «ամուր» իշխանության համար ֆոն ապահովելու ուղղությամբ: Իսկ ամենուր, ինչպես ժողովրդական լեզվով են ասում՝ «շունը տիրոջը չի ճանաչում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6432 անգամ
Լրահոս
Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am