Ռ. Քոչարյանի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով: Վերջնիս աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, իսկ ինքը ծախել է Շուշին»,- ասաց նա:
Այս պահին Ռ. Քոչարյանի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան: