Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել. Նիկոլ Փաշինյան
«ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Այն ԳՇ պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, որոնք ուզում են 2008թ․-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի տակ, ՀՀ-ն ԳՇ նման պետ չի կարող ուղղակի ունենալ։ Այս հանգամանքը ամենևին ԶՈՒ-երում վենդետաների հիմք չպետք է տա։ Այս պահի դրությամբ ԶՈՒ-երը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել և հույս ունեմ չեն էլ հատի, բայց Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել։ Դու քո ղեկավարի հրահանգները եւ հրամանները չե՛ս կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները»,- հավելեց նա։