Ավտոբուսը հերթով տներից հավաքել է մեզ. Փաշինյանի կողմնակիցներ
Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ մի շարք համայնքների բնակիչներ լրագրողների հետ զրույցում հաստատել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի։
«Ճանապարհը լավ էր, տրամադրությունը նույնպես: Ավտոբուսները նորմալ գալիս են, ՃՈ-ն չի կանգնեցրել, մենք չենք հանդիպել։ Հավաքվել էինք Նոր Եդեսիայում, այնտեղից էլ եկել ենք»,- ասաց Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի մի բնակիչ:
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բնակիչն էլ իր հերթին նշեց, որ հաճույքով են եկել. «Եկել ենք Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից։ Լավ, հանգիստ եկել ենք։ Ով որ եկել է, եկել է մեծ հաճույքով, որ կանգնի մեր ընտրած թեկնածուի կողքին։ Ավտոբուսը հերթով տներից հավաքել է մեզ»։