BBC-ն անդրադարձել է պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքի մարզին: Ծառայության լրագրողները այցելել են Սյունիքի մարզ, զրուցել մարդկանց և ռուս սահմանապահների հետ, ովքեր տեղեկացրել են, որ Հայաստանի կառավարության փոխարեն հենց իրենք են մարզի բնակիչներին ասում, թե սահմանային հատվածներում ինչը ինչպես է փոխվում. «Ադրբեջանցիները հստակ գիտեն, թե ինչ են ուզում և մինչ վերջ համառորեն կռիվ կտան ցանկացած վիճելի դիրքի համար: Հայկական կողմից մենք նման պատրաստակամություն չենք տեսնում»,- ասել է ռուս սահմանապահներից մեկը:
BBC-ի դիտարկմամբ` Սյունիքի տարբեր հատվածներում հայտնված ադրբեջանական դիրքերը խնդիրներ են ստեղծել մարզի բնակիչների համար: Օրինակ, եթե նախկինում Կապանից գյուղ Ագարակ կարելի էր հասնել 10 րոպեում, ապա այժմ ստիպված այլ ճանապարհով պետք է գնալ ու տեղ հասնել արդեն 40 րոպեում, քանի որ ադրբեջանցիները կրակում են նախկին ճանապարհի ուղղությամբ:
«Լավ, Ղարաբաղը տվել ես, հիմա ինչու ես հանձնում Զանգեզուրը: Դա Հայաստանի սիրտն է: Թուրքերն ինչ ասում են` ինքն ասում է` այո, պատրաստ եմ անել»,- ծառայության հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին ուղղված իր դժգոհությունն է հայտնել Սյունիքում բնակվող հադրութցի Վալերի Գասպարյանը:
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը