Այդ դպրոցների ուսուցիչներն այսօր պետք է մասնակցեն կազմակերպած հավաքին
ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետարանների կրթության վարչությունների համակարգմամբ և նշված մարզերում գործող գրեթե բոլոր դպրոցների տնօրենների կազմակերպմամբ այդ դպրոցների ուսուցիչներն այսօր պարտադիր կերպով պետք է մասնակցեն խունտայի կազմակերպած հավաքին: Մեխանիզմը հետևյալն է. կազմակերպման, ժամանման, ճանապարհածախսի, սնվելու հարցերը պետք է հոգան տնօրենները, սակայն վերջիններս չեն մասնակցի հավաքին, որպեսզի այդ ամբողջ գործընթացը վերահսկեն: Նշված տեղեկությունն ինձ են փոխանցել նշված մարզերի դպրոցների մի շարք տնօրեններ և ուսուցիչներ: Ու դուք պատկերացնում եք, որ հողակերը մաքուր ընտրությու՞ն կկազմակերպի: Մարդկանց պարտադրելով հավաքին բերելը ոչնչով չի տարբերվում ընտրակեղծարարությունից։
Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան էջից