Փաշինյանը հրահանգել է օլիգարխիային
Նիկոլ Փաշինյանը ողջ ուժերը մոբիլիզացրել է Մմարտի 1-ի հանրահավաքը տպավորիչ դարձնելու համար: Նա հրահանգել է անխտիր բոլորին մարդ հավաքել՝ գերատեսչությունների ղեկավարներ, գործարարներ, քրեական հեղինակություններ, համայնքապետեր: Բնականաբար, ողջ ծանրությունը նախեւառաջ օլիգարխիայի ուսերին է դրվել՝ Վիվառոյի Վիգեն, Սպայկայի տնօրինություն, Սամվել Ալեքսանյան եւ այլք: Մեր տեղեկություններով, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Գագիկ Ջհանգիրյանն են մտել Փաշինյանի մոտ եւ ասել, որ չմտահոգվի, ամեն ինչ կանեն տպավորիչ հավաք անցկացնելու համար, նրանց է միացել նաեւ Լեդի Հակոբը: