Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան

Պատերազմի օրերին Մոսկվայից Հայաստան վերադարձած ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին տևական ժամանակ է՝ չենք նկատում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված միտինգներին: Պարզվեց՝ արդեն մեկ ամիս կլինի, որ նա նորից վերադարձել է Մոսկվա, սակայն մեզ հետ զրույցում խոստացավ, որ կաշխատի շատ շուտ վերադառնալ Հայաստան ու միանալ պայքարին, կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

«Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Նույնպես էլ հիմա եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին», - Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը:

Չե՞ք կարծում, որ դրանով ոստիկանությանն էլ կմեղադրեն քաղաքականացվելու մեջ, ինչպես Զինված ուժերին են մեղադրում դրանում իշխանությունները:

Ես չէի ասի, որ քաղաքականացվում է, բայց այնպես չէ, որ նմանատիպ իրավիճակներ մեր երկրում ամեն տարի լինում են: Մեկը ոստիկան է, մեկը ԱԱԾ-ի, աշխատող է, մեկը՝ ՊԵԿ-ի, բայց մինչև իրենք որևէ կառույցի աշխատակից լինելը, նրանք նախ ՀՀ քաղաքացի են, և սա այն պահն է, որ որոշվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Մենք պատմություն ենք կերտում հիմա, և տարիներ անց մարդիկ գնահատական են տալու մեր այսօրվա գործողություններին, և դրանով իսկ պայմանավորված է մեր երկրի անվտանգությունը: Ես չեմ ասում, որ ոստիկանությունը գնա հավաքների մասնակցի: Ես նկատել եմ, որ ոստիկանության իմ որոշ գործընկերներ իրենց պարտականությունները կատարում են շատ բարեխիղճ ձևով, ոմանք էլ, սակայն, իրենց ղեկավարների անօրինական հրամաններն են կատարում՝ անհիմն բերման ենթարկելով, ձերբակալելով խաղաղ ցուցարարներին ընդամենը ինչ-որ արտահայտություն անելու համար:

Կարծում եք՝ ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը ապօրինի հրամաննե՞ր է տալիս, որ գնան և անհիմն բերման ենթարկեն խաղաղ ցուցարարներին:

Ուրեմն, ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ ցույցերն ու հավաքները, քանի որ դա «Հավաքների ազատության մասին» օրենքով է ամրագրված: Ես չեմ ասում, որ երբևիցե ես սխալ չեմ արել, բայց միշտ առաջնորդվել եմ օրենքներով, աշխատել եմ այնպիսի որոշումներ չկայացնեմ և այնպիսի հրահանգներ չտամ, որ լուրջ հետևանքներ տեղի չունենան։

Ինքս դեմ եմ բռնությանը: Երբ դուք ասում եք՝ ոստիկանությունը կանգնի Զինված ուժերի կողքին, սա ի՞նչ է իրենից ենթադրում, գործնականում դա ինչպե՞ս պիտի դրսևորվի, ոստիկանապետն ու ոստիկանությո՞ւնն էլ պիտի նմանատիպ հայտարարությամբ հանդես գան, թե՞ ուղղակի հրաժարվեն կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

Գիտե՞ք ինչ, ես, լինելով ծառայող, պարտադիր չի՝ սպասեմ, որ ոստիկանապետը ինձ հրահանգի, ես նաև քաղաքացի եմ, ես ունեմ իմ կարծիքը և կան ոստիկաններ, որ իրենց զեկուցագրերի համաձայն՝ կամավոր ազատվում են ծառայությունից, և դրա համար հետապնդման են ենթարկվում, Ներքին անվտանգության վարչություն են կանչում նրանց, այսինքն՝ կան այդպիսի ծառայողներ, որոնք համամիտ չեն նրա հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Այո, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ես դեմ եմ դրան, ոստիկանությանը պետք չի ներգրավել քաղաքականության մեջ, բայց նաև ոստիկանությունը չպետք է անօրինական գործողություններ, հրահանգներ կատարի: Յուրաքանչյուր ծառայող պետք է իր խղճի համաձայն գործի:

Ի՞նչ եք կարծում, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որ ասում են՝ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, կգնա՞ վճռական քայլի և կկանգնի՞ Զինված ուժերի կողքին:

Գիտե՞ք ինչ, ընկերական հարաբերությունները չպետք է պետության ու ժողովրդի շահերից վեր դասել: Ես ողջունում եմ ընկերական հարաբերությունները, ես՝ ինքս ընկեր եմ, ընկերներ ունեմ, գնահատում եմ ընկերությունը, բայց կա ժողովուրդ, կամ պետականություն, կա Սահմանադրություն: Բայց, ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ Վահե Ղազարյանը անօրինական հրամաններ չի արձակի և ծառայողներին չի դրդի անհիմն ժողովրդին քաշքշելու, բերման ենթարկելու:

Իսկ հույս ունե՞ք, որ կմիանան Զինված ուժերին:

Դա իմ ցանկությունն է, ես Ձեզ ասում եմ՝ յուրաքանչյուր ծառայող իր մեջ պետք է գնահատական տա տվյալ իրավիճակին:

դիտվել է 1326 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը Հատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում. Sputnik Արմենիա Էն Վայոց ձորի Քաջին ասեք գա՝ չթողնի մոտենա Կոմանդոսի շիրմին Աշխատանքից ազատեցին եվ ԱԱԾ կանչեցին Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ Խոշոր հարկատուների ցուցակի անվան տակ հրապարակվել է պետական գաղտնիք «Շյուստրիության» նոր դոզա ու մաստեր կլաս Փաշինյանից Նոր հուժկու հարված ընդդեմ Պուտինի. Մոսկվան հակաքայլեր է խոստանում Հայտնի անձն ուղղակի խաչ է քաշում բոլոր այն արժեքների վրա, որոնց մասին մանիպուլյատիվ խոսում է ցույցերի ժամանակ. Արսեն Ջուլֆալակյան Փողի պակաս ունե՞ս, տղա ջան. Սայաթ Շիրինյանը՝ Սարգիս Քլոյանին. Հրապարակ Ալիևը միացավ Հիտլերին և Սադամ Հուսեինին. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը հայտարարել է Մատաղիս գյուղում հիդրոէլեկտրակայանի գործարկման մասին Ալիևը հայերին համարում է շներ եւ շակալներ, իսկ մեր կառույցը լռում է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում Չգիտեմ էս ում է կարողանում մոդերացիա անի, բայց որ սրան « կիրթ» եւ «կառուցողական» տղենա մոդերացիա անում էտ լավ երեւումա. video Դավաճանը շատ լավ գիտեր, որ Արցախը այդ պատերազմում հանձնելու էր, բայց հանձնածը արդարացնելու համար զոհ էր պետք Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արմինա Դարբինյանը։ Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 17:00-ին Հայելի ակումբի հյուրն է երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, տարածաշրջանային հարցեր: Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվելու են կառավարության շենքի մոտ, որտեղ նշանակված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի առաջին պրոռեկտոր, գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ Ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub