Եթե անկեղծ, շատ զարմացած եմ։ Ես կարծում էի, որ էլ զարմանալու տեղ չունեմ: Ես մտածում էի, որ բոլորի դիմակներն արդեն պատռված են, իսկ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է։ Բայց արի ու տես, որ սխալվեցի։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս։ Մարդկանց քանակը փողոցում դրա ապացույցն է։ Ամեն ինչ կորած չէ, կա արժանապատվություն, դեռ կա պետություն, որը պաշտպանում է ժողովրդին և ժողովրդի հետ է։ Եվ պետությունն ու ժողովուրդը միասին կարող են լինել։
Ես չգիտեմ, թե ինչու այդպես որոշեց նախագահը, քանզի գիտեմ այն ահռելի ճնշումները, որ կազմակերպել էր ու գործադրում էր վիժվածքն իր դեմ: Ասում են՝ որոշման գլխավոր պատճառը եղել է իր երեկվա հանդիպումը բարձրաստիճան սպայական կազմի հետ։
Նրանք պատմել են, թե ինչ է արել Նիկոլ-Աննա զույգը պատերազմի օրերին։ Ասում են՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել շոկի մեջ։
Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ճշմարտության պահը։ Արմեն Սարգսյանի մոտ, հավանաբար, դա եղել է երեկ։ Հուսով եմ՝ այսօրվա որոշումը կլինի ոչ թե մեկ էպիզոդ, այլ մեկնակետ, որից կսկսվի վիժվածքին իշխանությունից վտարելու գործընթացը. երկիրը փրկելու նոր սկիզբը: Այսօր նախագահի որոշման արդյունքում ավելացած հավատը դրա վկայությունն է», – գրել է Մինասյանը:
Ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատություն կուսակցության խորհրդի անդամ Նունե Ներսիսյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է գիտությունների դոկտոր Ռուբեն Մելիքյանը:: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն էսահմանադրագետ Գոհար Մելոյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու
Ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: կորոնավիրուս, պատվաստումներ
Ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները:
Ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները:
Ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ինչու են պարոն Իսագուլյանին հրավիրել ԱԱԾ, որը տևել է շուրջ 4 ժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցը Սյունիքի մարզ: