Ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ինչու են պարոն Իսագուլյանին հրավիրել ԱԱԾ, որը տևել է շուրջ 4 ժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցը Սյունիքի մարզ:
Ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Հոգեբանորեն ինչ ազդեցություն են թողնում հանրության վրա վարչապետի քայլերն ու կոչերը, գերիների հարցն ու հոգեբանական կողմն ու ճնշումը
Ասուլիս. «Ինչո՞ւ ՀՀ կառավարությունն անտեսեց պարենային բանկի ստեղծման նախագիծը»
Ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հարցին կպատասխանի կանադահայ փորձագետ Մայքլ Ավետիքյանը:
Ապրիլի 21-ին, ժամը 14.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեման՝ «Գյուղացու կարիքները՝ սկսած սերմացուից, վերջացրած ցանքատարածությունների կրճատմամբ: Կարտոֆիլի իրացման խնդիրները: Ոլորտի ընդհանուր վիճակը, հարակից հարցեր»:
Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955:
Ապրիլի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թեման՝ «Հայոց ցեղասպանություն. ինչ կտա ճանաչումը: Բայդենին ուղղված կոչերը՝ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Հարակից հարցեր»:
Ապրիլի 21-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Հոգևոր և ազգային արժեքների ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Թեման՝ «Սպասվող ընտրությունները, աղանդավորների դերն ու կիրառած մեխանիզմներն ընտրական գոծընթացներում: Ընդհանուր ներքաղաքական իրավիճակ»:
Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Հայկ Դերզյանը:
ԹԵՄԱ՝ Հայոց ցեղասպանությանն ուղղված ներքաղաքական քարոզչության վեկտորները. օրակարգի հնարավոր զարգացումները:
Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
ԹԵՄԱ՝ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հեռանկարները. ապրանքների փոխարինման՝ ներառյալ թուրքական, այլընտրանքային ուղիները:
Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին