Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական հենասյուներից մեկը. video


SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է երեկ, փետրվարի 25-ին, Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» հսկայական տուֆե քարե հենասյուներից մեկը։ Տեսանյությում ակնհայտ երևում է, որ վարորդը ոչ միայն դժոխային արագությամբ է վարում մեքենան, այլև կոպտորեն խախտում է երթևեկության կանոնները։ Նախ՝ կարմիր լույսի առկայությամբ, ապա չթույլատրված հատվածով անցնում է ճանապարհը, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին: Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մինչ բժիշկների ժամանումը, «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Ժամանել են նաև Երևանի քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի անդամներ։ Շտապօգնության բժիշկները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեցին, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

դիտվել է 1060 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am