«Մեր շփումների նախաձեռնողը հենց Փաշինյանն էր. նա խոստացել էր...»․ Ալիևը փակագծեր է բացում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց շփումների նախաձեռնողը հենց Փաշինյանն էր. նա խոստացել էր ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար, գրում է minval.az–ը:
«Հայաստանի վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո` չնայած, որ հենց նա էր այդ շփումների նախաձեռնողը: Նա խոստացել էր հակամարտության կարգավորման համար ջանքեր գործադրել»,-ասել է Ալիևը՝հավելելով, որ ադրբեջանական կողմն ընդառաջել է Հայաստանի վարչապետին: