Ալիևը Փաշինյանի հանցագործության մասին է հայտնում
Ալիևը հայտարարել է, որ անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմը չի տրամադրել տարածաշրջանում ականապատ դաշտերի քարտեզները:
«Հայկական կողմը մեզ ականապատ դաշտերի քարտեզներ չի տրամադրել, և սա, ի դեպ, կարող է նաև հանցագործություն համարվել, քանի որ ռազմական գործողությունների ավարտից հետո մենք ունենք մի քանի դեպք՝ ինչպես ռազմական անձնակազմի, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում, ովքեր զոհվել են հենց այդ պատճառով, որ մեզ ականապատ դաշտերի քարտեզներ չեն ներկայացվել», - ասել է նա: