Մոսկվան «սվաղեց» «Իսկանդերի» գործը, բայց կպատժի Փաշինյանին

«Իսկանդեր» հրթիռային համալիրներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ չի կիրառվել, երեկ հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ վերջ դնելով «Իսկանդերի» թեմայով շահարկումներին...

«Մեր ունեցած օբյեկտիվ և արժանահավատ տեղեկություններով, որոնք հաստատվել են այդ թվում օբյեկտիվ վերահսկողության համակարգերով, այդ տեսակի հրթիռային համալիրներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ չի կիրառվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ հրթիռների ամբողջ ռազմապաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստում: Գերատեսչությունում նշել են, որ «տարակուսանքով ու զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի կողմից կիրառված «Իսկանդեր» համալիրների հրթիռները» չեն պայթել կամ պայթել են 10 տոկոսով: «Ըստ ամենայնի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն», նշել են գերատեսչությունից:

Նախարարությունում հիշեցրել են, որ «Իսկանդեր» համալիրներն օգտագործվել և բավականին հաջող կիրառվել են Սիրիայի ռազմական պայմաններում միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ: «Դա մեզ լիարժեք հիմք է տալիս պնդելու, որ Ռուսաստանի կողմից արտադրվող 9К720-Է «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրներն այդ դասի մեջ լավագույնն են աշխարհում: Դա ընդունում են բոլորը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հերթական ապտակ Ռուսաստանից՝ Փաշինյանին, որը պատրաստ է ցանկացած բան հերքել, լկտի սուտ համարել: Ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանի բնակչությունն իհարկե հավատալու է ռուսական կողմի բացատրությանը, սա էլ մի ողբերգություն է, երբ երկրիդ իշխանությունն ընկել է մի օրի, որ բոլորին կարող ես հավատալ, բացի՝ Փաշինյանից:

Առաջին հայացքից թվում է, որ ռուսական կողմը Փաշինյանին «փրկում» է, նշելով, թե, հավանաբար, նրան ճիշտ տեղեկություն չեն հաղորդել, բայց իրականում, սա իսկական ողբերգություն է, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կարող է ցույց տալ, որ ինքն ավելի ճշգրիտ տեղեկատվության է տիրապետում, քան Փաշինյանը:

Բացի այդ, ռուսական կողմը, հավանաբար, գիտակցում է, թե ինչպես է Փաշինյանի չհաշվարկված հայտարարություններից ու գնահատականներից հոգնել հայ հասարակությունը և Իսկանդերի հրթիռի չպայթելու վերաբերյալ հետո՝ ԶՈՒ անդամները հանդես եկան հայտարարության, իսկ հասարակության մոտ երեկվանից ավելի վճռական դժգոհություն առաջացավ՝ ընդդեմ Փաշինյանի հերթական խայտառակ հայտարարության համատեքստում:

Փաշինյանը «շտկեց» իրավիճակը՝ յուրովի. աջակիցներին երեկ փողոց հանեց, որպեսզի թե՛ Հայաստանի ներսում՝ իշխանությանն ու ընդդիմության ցույց տա, որ աջակիցներ ունի, թե՛ Ռուսաստանի:

Շոուն, ինչպես ասում են՝ ստացվեց: Բայց չի կարելի բացառել, որ Փաշինյանը դեռ պատժվի Ռուսաստանի կողմից, թեև երեկ նա զանգահարել է Պուտինին:

Մինչև նշյալ հեռախոսազանգը Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց. «Հայաստանում ծավալվող իրադարձությունների զարգացմանը Կրեմլում տագնապով են հետևում»: Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` իրադրությունը Հայաստանում «պետք է մնա սահմանադրական դաշտում, և կողմերը պետք է հանդարտություն պահպանեն»։ «Տեղի ունեցողը մենք համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործը», - նշել է Պեսկովը` հիշեցնելով. «Հայաստանը Անդրկովկասում [Ռուսաստանի] շատ կարևոր և մերձավոր դաշնակիցն է»։

Պեսկովը, սակայն, անպատասխան էր թողել լրագրողներից մեկի այն հարցը, թե արդյոք Մոսկվան կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանում ծագած ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը միայն հիշեցրել է, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և հետխորհրդային տարածքում գործող մի շարք ինտեգրացիոն միավորումների անդամ է։ Բացի այդ, ըստ Կրեմլի մամուլի խոսնակի. «Այժմ շատ կարևոր մի խնդիր կա` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման վերաբերյալ մի քանի ամիս առաջ ընդունված եռակողմ համաձայնագրի դրույթների հետագա կատարումը»։ «Առայժմ շփումներ չեն եղել։ Բայց դուք գիտեք, որ Մոսկվայի և Երևանի միջև այդ շփումները անհրաժեշտության դեպքում բավական օպերատիվ կերպով կազմակերպվում են», նկատել է Պեսկովը։

Հայաստանում ծավալված իրադարձություններին անդրադարձել էին նաև ռուսաստանցի խորհրդարանականները։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի հետ զրույցում նշել է. «Տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ բացառապես ինքնիշխան Հայաստանի ներքին գործը,[իրադարձություններին] բնականաբար, հետևում ենք տագնապով, եղբայրական հայ ժողովրդին շուտափույթ կայունություն ենք մաղթում՝ Սահմանադրության և գործող օրենսդրության հիմքի վրա»: Կոսաչևը հատուկ ընդգծել է, որ ռուսաստանցի խորհրդարանականները կապի մեջ են իրենց հայաստանցի գործընկերների հետ։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Փաշինյանը զանգահարել է Պուտինին և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը,- ասել է Պեսկովը: Պուտինը «կողմ է արտահայտվել Հայաստանում հանդարտության և կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: Ռուսական պետության ղեկավարը նաև կողմերին զսպվածության կոչ է արել»: Մինչդեռ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք. «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»:

Ինչպես ցանկացած հարցում, այնպես էլ այս դեպքում, գործ ունեցանք փաշինյանական հերթական կեղծիքի հետ. Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ՝ «Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին» նախադասություն ընդհանրապես գոյություն չունի: Սա էլ իմիջիայլոց:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7137 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am