Բանակի գլուխն ուզում են վերացնեն, որ ապացույցները վերացնեն․ Էդմոն Մարուքյան (video)
«Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են այս նիստը, որ քաղաքական պրոցեսները փողոցից բերվեն քաղաքական ինստիտուտ։ Իշխանության բոլոր հայտարարությունները երեսպաշտություն են, որ եկեք քննարկենք, կոնսուլտացիաներ անենք, բայց մարդիկ նույնիսկ չեն գալիս ԱԺ խորհրդի նիստը բացեն, սա անհարգալից վերաբերմունք է։ Իմ գնահատականն այն է, որ Ազգային ժողովը նախագահ չունի ո՛չ որպես բնականոն գործառույթներն ապահովող, ո՛չ էլ որպես երկրի թիվ երկրորդ կամ երրորդ պաշտոնատար անձ»։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: