Ընդդիմությունը կհանդիպի՞ Օնիկ Գասպարյանին. Վահրամ Բաղդասարյան (video)
«Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը համոզված է՝ Օնիկ Գասպարյանը և գլխավոր շտաբն սկզբունքային են, և չի կարծում, թե նրանք հետքայլ կանեն իրենց որոշումից։
«Դա արդեն լուրջ վտանգ կսպառնա. եթե բանակն անում է հայտարարություն և այդ հայտարարությունը փոխվում է։ Չեմ կարծում, որ իշխանություններին կհաջողվի ստիպել Օնիկ Գասպարյանին հետ կանգնել իր որոշումից և հասնել նրա հրաժարականին», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։