ԱԺ նախագահը չեկավ և չբացեց նիստը
Այսօր՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում պետք է կայանար խորհրդի նիստ։ Նիստը, սակայն, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ նիստը չկայացավ, քանի որ ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը։
Հիշեցնենք, որ երեկ էլ ժամը 18։00-ին էր ԱԺ-ում արտահերթ նիստ նախատեսված, որը ևս չկայացավ, քանի որ «Իմ քայլի» պատգամավորները խորհդարան չէին գնացել։