«Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ». թուրք գործիչ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
«Թուրքիան խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար: Ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ և հստակ կերպով դատապարտում ենք այն»,-գրել է նա:
Ալթունը նաև հավելել է, որ Թուրքիան ժողովրդավարության ինչպես նաև բոլոր այն մարդկանց կողքին է, որոնց ազատ կամարտահայտությունը սպառնալիքի տակ է՝ անկախ այն բանից, թե դա աշխարհի որ մասում է տեղի ունենում։