Առողջապահության նախկին նախարարի վերջին լավությունը՝ կնոջը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը, պարզվում է, մինչ նախարարի իր պաշտոնին հրաժեշտ տալը հասցրել է «ՄԻԲՍ» ընկերության տնօրեն Վարդանուշ Թևանյանի հետ կնքել ես մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն 680 հազար դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին, ըստ որի՝ «ՄԻԲՍ» -ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու։

Ինչպես հայտնի է, «ՄԻԲՍ» ընկերությունը 2011-2015 և 2016-2018 թվականներին ղեկավարել է Արսեն Թորոսյանը, հեղափոխությունից հետո կենտրոնի տնօրեն է դարձել վերջինիս կինը: Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը (2011/04/14-2016/01/20), ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թևանյանը (2016/01/20- 2017/01/10), այնուհետև կրկին Թորոսյանն է դարձել ընկերության տնօրեն (2017/01/10-2018/05/29):

Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս):

Եվ առաջին անգամը չէ, որ այս ընկերության հետ խոշոր պայմանագիր է կնքվում: 2019-2020 թվականներին նախարարությունը ևս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել «ՄԻԲՍ» ընկերության հետ

Եվ այստեղ հետաքրքիր է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեվերջին հրապարակեց եզրակացություն, համաձայն որի՝ Առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա: Եվ չնայած այս եզրակացությունը հրապարակվել էր 2020 թվականի նոյեմբերի 30-ին, սակայն հենց դրանից օրեր անց է դեռ նախարար Թորոսյանը Վարդանուշ Թևանյանի հետ կնքել հերթական պայմանագիրը:

«ՄԻԲՍ» ՍՊԸ-ն, բացի Առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանի հետ: Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ, մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ:

Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար Առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել: Կնքված պայմանագրերից հինգը եղել են-«մեկ անձից գնումներ» ընթացակարգով, մեկը՝ «գնում չհանդիսացող ծախսեր» ընթացակարգով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am