Արմեն Սարգսյանը թռնում է

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել իշխող Իմ Քայլի կողմից ընդունած աղմկահարույց օրենքները եւ դրանց սահմանադրականության հարցով դիմել է Սահմանադրական դատարան:
Խոսքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին է վերաբերում: Իսկ եթե ավելի պարզ ձեւակերպենք՝ «կալանք տվող» և հեռախոսային խոսակցությունների լսման թույլտվություն տվող դատարանների ստեղծմանն առնչվող նախագծերի մասին է, որը ընդունել էին ընդդիմադիր գործիչների, ավելի կոնկրետ՝ նախկինների համար:

Իրավաբանական համայնքը բազում անդրադարձեր է կատարել դրանց վերաբերյալ՝ ընդգծելով Սահմանադրությանը հակասությունները:<<Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում>> տեղեկացնում են նախագահի գրասենյակից հավելելով .<<Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:
Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից>>:

Արմեն Սարգսյանի կողմից սա գործնականում առաջին քայլն է կապիտուլացիայի ստորագրումից հետո, որով անհամաձայնություն է դրսեւորում Նիկոլ Փաշինյանի հետ եւ ցույց տալիս, որ չի պատրաստվում կատարել Փաշինյանի կամքը: Նոյեմբերի 9-ից հետո թեեւ Արմեն Սարգսյանը հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, բայց գործնականում խելոք դակում էր Փաշինյանի բոլոր որոշումները՝ հիմնավորելով բոլոր կասկածները, որ պատերազմի խայտառակ պարտության եւ Արցախը հանձնելու ծրագրում նա Փաշինյանի դաշնակիցն է: Մենք այս թեմային բազմիցս ենք անդրադարձել, Արմեն Սարգսյանի՝ Բրիթիշ պետրոլիումի շահերի պաշտպանության տեսանկյունից եւ արձանագրել, որ թերեւս Սարգսյանն այն մարդկանից է, ով դեմ է եղել Ադրբեջանի նավթամուղին հարվածներ հասցնելուն:

Արդյոք Փաշինյանից երես թեքելով` Արմեն Սարգսյանը փորձում է թռնել իր բաժին պատասխանատվությունից, մաքրել իրեն կատարվածից, թե պարզապես նման քայլերով փորձում է բռնել Փաշինյանի վախը եւ իրեն, ինչպես ասում են, թանկով ծախել: Կամ էլ, իրապես, հասկացել է, որ անկախ ամեն ինչից մեր օրերում անարգանք է Փաշինյանի դաշնակիցը լինելը: Որովհետեւ փաստն այն է, որ Արցախը հանձնած դավաճանի միակ համախոհները Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակի աթոռապաշտ կլիենտներն են՝ Վաղարշակ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս ցուցակի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում: 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ դրա՝ Քոչարյանը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե` շահագրգիռ անձանց շարքում: Ցուցակում էին նաեւ Քոչարյանի եւ Հարությունյանի անունները:

Անի Սահակյան

դիտվել է 18077 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am