Սկանդալ. «Բացարձակ սուտ է». ՌԴ Պետդուման պատասխանել է Փաշինյանին
ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և նրան մեղադրել է ստախոսության մեջ:
««Իսկանդեր»-ը մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք է: Այն բազմիցս արդեն իրեն դրսևորել է տարբեր զորավարժություններում: Դա պարզապես բացարձակ սուտ է և անգամ որևէ կասկածի ենթակա չէ»,- ռուս խորհրդարանականին մեջբերում է Lenta.ru-ն:
Ռուս պաշտոյայի խոսքով փասինյանն այս կերպ փորձել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության արդյունքներում:
«Երբ մարդ ձգտում է, որ մեղավոր չլինի, նա և՛ «Իսկանդեր»-ների մասին մտացածին բաներ կասի, և՛ հայ ժողովրդին մեղավոր կհանի, և՛ զինվորականներին կմեղադրի»,- հավելել է գործիչը: