Թշնամանքը շարունակվում է, բայց Էրդողանն ու Ալիևը «շողոքորթում» են հայերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված կլինի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականից:

«Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, գործնականում նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում և աշխարհում: Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծամասամբ կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճիշտ գնահատումից»,- ասել է Ալիևը «Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի» համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ:

Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը»: Վերջինս հավելել է, որ իրենք արդեն անցել են տարածաշրջանի վերականգնման գործընթացի իրականացմանը:
Նկատելով, որ Հայաստանում ընդդեմ Փաշինյանի բողոքի ցույցերն ուժգնանում են, Ալիևը մտավախություն ունի, որ հնարավոր է Հայաստանում իշխանության գան քաղաքական ուժեր, որոնք կողմնակից կլինեն ռևանշի՝ Արցախում:

Ահա, նման անհանգստություն ունենալով, որ Թուրքիայի իշխանությունները, հիմա էլ Ալիևը որոշել են հայերին «կաշառել» խաղաղության մասին գեղեցիկ բառերով: Մինչդեռ իրականությունն այլ է. Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին ու ամրանալ Ադրբեջանում:

BBC-ի ռուսական ծառայությունն այսօր հրապարակել է «Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի զեկույցը փետրվարի սկզբին Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որում դե Վաալը ներկայացրել է դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և հումանիտար խնդիրները, որոնք մնացել են չկարգավորված պատերազմից հետո:

Զեկույցի հեղինակը, մասնավորապես, գրում է, որ Ղարաբաղի համար պատերազմն ավարտվեց երեք ամիս առաջ, հաղթողն ու պարտվողը փոխվեցին տեղերով, սակայն հակամարտությունը կարգավորված չէ. ադրբեջանցիների և հայերի միջև թշնամանքը շարունակվում է, իսկ Ռուսաստանը կանգնած է դժվար ընտրության առջև։
Դե Վաալը, ըստ «Ազատության» պատրաստած հրապարակման, պնդում է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարը վերջ չի տվել հակամարտությանը, իսկ եռակողմ հայտարարության կարճ տեքստը կողմերը տարբեր ձևով են մեկնաբանում։ Օրինակ, ինչ վերաբերում է հայկական զորքերը Ղարաբաղից դուրս հանելու դրույթին, Երևանը համարում է, որ սա վերաբերում է բացառապես այն շրջաններին, որ անցել են ադրբեջանցիներին, Բաքուն` հակառակը` հայտարարում է, որ հայկական ուժերը պետք է դուրս գան ամբողջ Ղարաբաղի տարածքից, այդ թվում` հայկական կողմին մնացած շրջաններից, ավելին՝ հայաստանյան պաշտոնյաները Ղարաբաղ այցելելուց առաջ պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանի իշխանություններից։

Զեկույցում նշված է նաև, որ չկա փոխըմբռնում Բաքվի և Հայաստանի միջև գերիների վերադարձի հարցում։ Ալիևի, Փաշինյանի և Պուտինի ստորագրած համաձայնագրի կետերից մեկը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի մասին է։ Երեք ամիս անց, սակայն, այս թեման մնում է ցավոտ խնդիր: Տասնյակ, իսկ որոշ գնահատականներով՝ 100-ից ավելի հայ գերիներ մնում են Ադրբեջանում, և անհայտ (բայց ոչ մեծ) թվով ադրբեջանցիներ դեռ գտնվում են հայկական գերության մեջ։ Ավելին` 60-ից ավելի հայեր գերի են վերցվել արդեն պատերազմի ավարտից հետո, և Բաքվում ցանկանում են նրանց դատել որպես հանցագործների, այլ ոչ թե վերադարձնել որպես ռազմագերիների, նշված է զեկույցում։

Հեղինակը անդրադառնում է նաև Թուրքիայի դերին` շեշտելով, թե նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորում Թուրքիայի դերը Ղարաբաղում, սակայն վերջին մեկ տարում նա դարձել է տարածաշրջանային գործընթացների առանցքային մասնակից։ Թուրքական ռազմական տեխնիկան, առաջին հերթին հարվածային անօդաչու սարքերը, կարևոր դեր են խաղացել մարտադաշտում Ադրբեջանի հաղթանակի գործում, ասվում է զեկույցում: Նշվում է` բայց Անկարան նաև հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացին՝ խիստ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այսօր Թուրքիան միայն սահմանափակ դեր է ստացել Ռուսաստանի հետ Աղդամի մոտ համատեղ մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում։ Ռուսաստանի հետ պայմանագրի համաձայն՝ թուրք զինվորականները չեն լքում կենտրոնը և զինադադարին հետևում են անօդաչու թռչող սարքերի տեսանյութերով:

Զեկույցում կա մտահոգություն ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական միջնադարյան քրիստոնյա մշակութային հուշարձանների ճակատագրի հետ կապված։ Դե Վաալը գրում է, որ կա վտանգ, որ ադրբեջանական կողմին անցած տարածքներում պարզապես չի մնա հայկական հետք։ Զեկույցի հեղինակը նաև արձանագրում է, որ Մինսկի խումբը կորցրել է իր հեղինակությունը, և իրական ազդեցություն այսօր Ղարաբաղում ունի միայն Ռուսաստանը: Դե Վաալը նշում է նաև, որ Միացյալ Նահանգները բավականին պասիվ է Ղարաբաղում, իսկ Ֆրանսիան չի ընկալվում որպես չեզոք միջնորդ Ադրբեջանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3139 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am