Ինքնաթիռով կարող էր առևանգվել Նիկոլ Փաշինյանը

Պետության անվտանգության, ազգային շահերի պաշտպանության համար կոչված հատուկ կառույցները, փաստորեն, լավագույն դեպքում կարողանում են ապահովել երկիրը թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

Կառավարական թիվ 1 շենքից մինչև Կառավարական թիվ 2 շենք, այսինքն՝ ընդամենը 300 մետր ոտքով քայլելու համար Նիկոլ Փաշինյանը փողոց էր հանել մոտ 1500 ոստիկան, այդ թվում դիպուկահարներ, որոնք քաջաբար պաշտպանում էին Նիկոլի անվտանգ քայլելը։ Ճիշտ այն պահին, երբ ոստիկանները Երևանի կենտրոնում ծեծում էին <<Նիկոլ դավաճան>>, <<Նիկոլ հողատու>> գոռացող ցուցարարներին, Նիկոլ Փաշինյանն էլ վախեցած մտնում էր Կառավարական 3-րդ տուն, համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing-737 ինքնաթիռը անհայտ հանգամանքերում հայտնվել է Իրանում: Ինքնաթիռը վաճառվե՞լ է Իրանին, թե՞ տեղի է ունեցել առևանգում, դեռ պարզ չէ: Ինքնաթիռը մի քանի օր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, բայց, չգիտես ինչպես, հայտնվել է Թեհրանում:

Միջազգային մակարդակի միջպետական այս սկանդալի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։
Իսկ այն, ինչ հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ուղղակի խայտառակություն է․<Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն>>։

Ավելի ուշ, հաշվի առնելով, որ հանրային հարթակներում հնչում էին տարաբնույթ հարցեր, կոմիտեն հանդես եկավ երկրորդ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր․<<Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո>>:

Այս կիատ- պռատ տեքստերից թերևս կարելի է եզրակացնել, որ թռիչքն ամեն դեպքում եղել է չարտոնված և կատարվել է Հայաստանից։ Թե ինչպես կարող է ընդհանրապես չարտոնված թռիչք կատարվել, այն էլ ռազմական դրության պայմաններում, այն էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից, որևէ մեկը առայժմ չի բացատրել։ Իսկ մի գուցե այդ օտարերկրացի օդաչուները Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացինե՞ր են եղել։ Կամ ի՞նչ է նշանակում՝ թռիչքը կրել է տեխնիկական բնույթ։ Ի՞նչ է տեղափոխվել այդ տեխնիկական չվերթով՝ զե՞նք, թմրանո՞ւյթ, թե՞ ինչ-որ մարդկանց խումբ։
Վերջապես, եթե քաղավիացիայի կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել առևանգման մասին, ապա ինչո՞ւ պաշտոնապես չի հերքվում վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի գրառումը, որտեղ բառացի նշված է․ <<Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA) հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն՝ օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»։

Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման շնորհիվ Հայաստանի ավիացիան մեկ տարի առաջ հայտնվեց եվրոպական թռիչքային տարածքի սև ցուցակում, հիմա էլ այս խայտառակ պատմությունը։ Այսինքն՝ պետությունը որբի գլուխ է՝ ով երբ և ինչպես ուզում, ում խելքը ոնց կտրում է, այնպես էլ վարվում է։ Չզարմանաք, եթե մի քանի օր անց Նիկոլի պաշտպանները սկսեն համոզել հանրությանը, թե այս սադրանքը նախկիններն են կազմակերպել՝ օդանավն էլ դեռ 10 տարի առաջ առևանգված էր, ուղղակի Նիկոլի բախտը չբերեց, որ Էմիրությունները այդ չարաբաստիկ հեռագիրը հենց հիմա ուղարկեցին։ Ավելին՝ կարող է առաջ քաշվել անգամ վարկած, որ ինքնաթիռով նախատեսված է եղել առևանգել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլի անվտանգությունը հսկող 1500 ուժայինները Երևանի կենտրոնում կառավարական մի շենքից մյուսը շարվելու փոխարեն, կարող էին և պարտավոր էին հսկել ՀՀ օդային տարածքը, հետևել, որ հայկական օդանավը չհայտնվի օտարերկրացիների տրամադրության տակ և որպես հետևանք, Հայաստանը չհայտնվի ամերիկյան պատժամիջոցների ներքո։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 12360 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am