«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյան (video)
Երկրի վարչապետն իր երկրի մայրաքաղաքում կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար մի քանի հազար զորք է դուրս բերում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Ումի՞ց վախենամ, սրանցի՞ց, սա է վախկոտը: Երկրիդ վարչապետն իր երկրի մայրաքաղաքում կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար ներքին զորքերի աշխատակիցներ: Ինքն է վախեցած, մենք ինչի համար պետք է վախենանք, մենք պայքարում ենք մեր երկրի փրկության համար և որևէ բան մեզ չի կանգնեցնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: