Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին:
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։