Փաշինյանն ու Ալիևը էլի պայմանավորվածություն ունե՞ն

Հայաստանը բանակի բարեփոխումներ կանցկացնի Ղարաբաղում մարտերից հետո, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի, երեկ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ռազմաշինության գործընթացը սկզբունքորեն շարունակվում է, իսկ այսօր Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը որոշում է ազգային զինված ուժերի բարեփոխումներն անդառնալի և անվիճելի առաջնահերթություն: «Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները՝ մենք կվերանայենք հետևյալ հարցերը՝ մարտական օպտիմալացում, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի մեծացման, նոր համալիրներով սպառազինման, կադրային ներուժի պահպանման, սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների պաշտոնների մակարդակի բարձրացման միջոցով»,-նշել է Հարությունյանը:

Ընդ որում, նրա խոսքով, ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային և հրետանային զորքերի զարգացմանը: Նա հիշեցրել է, որ ս.թ. հունվարի 25-30-ը երկկողմ համաձայնագրերին համապատասխան Հայաստանում է գտնվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ԶՈւ բարեփոխման և արդիականացման հարցերով աջակցության համար: «Համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ Հայաստանի զինված ուժերի արդիականացման շրջանակում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ, ընդ որում, շատ լուրջ շեշտ է դրվել տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,-նշել է նախարարը:

Այսպես, ՀՀ ՊՆ նախարարը Հայաստանում ռազմական ռեֆորմի անցկացման մասին է ազդարարել և հաշվի առնելով Արցախում պատերազմը՝ կվերանայվեն հետևյալ հարցերը՝ մարտական և թվային կազմի օպտիմալացում՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով ընտրողական վերազինում, կադրային ներուժի պահպանում, սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների համալրվածության մակարդակի բարձրացում:

Մի կողմից Վաղարշակ Հարությունյանը խոսում է մարտական և թվային կազմի օպտիմալացման մասին, մյուս կողմից՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրների անհրաժեշտության մասին է խոսում:

Այսօր, երբ ակնհայտ է, թե ինչ վտանգավոր իրավիճակում են հայտնվել Հայաստանն ու Արցախը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ամրացման պայմաններում, ակնարկել հայկական բանակում սպասվող օպտիմալացման մասին, իսկապես անհեթեթություն է:
Հաջորդը, Վաղարշակ Հարությունյանը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Հայաստանը կապահովի Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը... «Նախ և առաջ ես կցանկանայի անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը սխալ է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին», - ասել է Հարությունյանը: Ըստ նրա, համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության, որը թվագրված է 2020թ. նոյեմբերի 9-ին, միայն Լաչինն է միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնացած բոլոր դեպքերում խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին է: «Պատասխանելով ներկայացված հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր պարտավորություններին համապատասխան, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը: Բանակը դրա պաշտպանության մեջ ներգրավելու հարցը ներկայումս դրված չէ, և տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմիններին»:

Այսինքն, տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը ռուսներն են իրականացնելու, իսկ Հայաստանը պարտավորված է լինելու ապահովել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությո՞ւնը...

Իսկ կարո՞ղ է պարզվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրավոր կամ բանավոր այլ պայմանավորվածություններ էլ ունեն, որի համատեքստում Հայաստանը այլ պարտավորություններ ունի ստանձնած:

Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում, թեև հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնման հարցում, սակայն նաև հարկ է համարել շեշտել, որ երկրորդ ռազմաբազայի ստեղծման անհրաժեշտություն չկա: «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է` ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում», - ասել է նա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5828 անգամ
Լրահոս
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am