Նիկոլը պատժում է ռազմաճակատ օգնություն հասցնողներին․ ինչքան շատ է օգնությունը, այնքան մեծ է պատիժը

«Նիկոլը չի բավարարվում նրանով, որ հանձնել է հայրենիքի մի մասը թշնամուն և ցեղասպանություն է իրականացրել մի ամբողջ երիտասարդ սերնդի հանդեպ: Նա չի կարող հանգստանալ, որ սփյուռքում և Հայաստանում կան մարդիկ, ովքեր խանգարում էին իր դավաճանական ծրագրերին և օգնություն էին հասցնում ռազ­մաճակատին: Իհարկե, եթե այդ օգնությունը գալիս էր Համահայկական հիմնադ­րամ, ապա դա Նիկոլը ողջունում էր, քանի որ այն չէր հասցվում իր բուն նպատակին, այլ ծախսվում էր պետական բյուջեի ծակերը փակելու և այլ անհայտ նպա­տակներով, որոնց վերաբերյալ մինչ օրս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա: Սակայն այն օգնությունը, որը գալիս էր բանակին ոչ թե ֆինանսական, այլ նյութական ձևով, առաջացրել է Նիկոլի խիստ զայրույթը, որովհետև նաև այդ օգ­նությունով էր բանակը դիմադրում 44 օր, և չնայած Նիկոլի բոլոր ջանքերին՝ Արցա­խը ամբողջությամբ չհանձնվեց:

Այսօր Նիկոլը քսի է տվել իր հարկայինին այն անձանց վրա, ովքեր կազմակեր­պել են ռազմաճակատի համար օգնության հավաքագրումը և շատ անգամ կյանքը վտանգելով՝ այն հասցրել են Արցախ: Այսպիսի անձինք այսօր ստանում են բազմա­թիվ գրություններ, որ իրենց այդ գործունեությունը խախտել է կառավարության ինչ-ինչ որոշումներ, և պահանջում են վճարել ռազմաճակատ հասցրած ապրանքների համար հարկեր, ավելին՝ հարուցում են վարչական վարույթներ և տուգանում այն անձանց, ովքեր համարձակվել են օգնել հայկական բանակին:

Հարկայինի տարբեր տեսակի աշխատակիցներ հլու-հնազանդ կատարում են Նիկոլի այդ հրամանները՝ որևէ տարբերություն չդնելով ռազմաճակատ հասցված օգնության և առևտրային նպատակով խաղաղ ժամանակներում ներմուծված ապրանքների միջև: Հասկա­նալի է, որ Նիկոլը դա անում է այն նպատակով, որ հայ ժողողովրդի մեջ ընդմիշտ սպանի հայրենասիրություն հասկացությունը, բանակին դժվար պահին օգնելու 1 ցանկությունը, սեփական հողի և պետության մասին մտածելու ունակությունը: Ար­դյոք Նիկոլը դա անում է Սորոսի՞, թե՞ Ալիևի թելադրանքի ներքո, հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ արդյոք այդ պարտավորությունը Նիկոլը ստանձնել է այն գաղտ­նի պայմանագրի շրջանակո՞ւմ, որի մասին շատ է խոսվում, և որի իրականաց­ման արդյունքում Հայաստանում կատարվում են զարհուրելի իրադարձություններ: Այսպիսով, այն պնդումները, որ Նիկոլը Թուրքիայի գործակալ է, դառնում են շատ ճշմարտանման, որովհետև ցանկացած այլ երկրի գործակալը չէր հասնի այն­պիսի վիժվածքային մտածելակերպի, որ պատժի մարդկանց՝ ռազմաճակատին օգ­նելու համար: Ընդ որում, ինչքան շատ է օգնությունը, այնքան շատ է պատիժը»,-գրում է թերթը

դիտվել է 850 անգամ
Լրահոս
«Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am